Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՕՊԵԿ-ի հանդիպումն Ալժիրում՝ PR, թե ռեալ

ՕՊԵԿ-ի հանդիպումն Ալժիրում՝ PR, թե ռեալ
30.09.2016 | 10:21

ՕՊԵԿ-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանման մակարդակը՝ հումքի շուկաներում նորությունը ֆուրոր առաջացրեց: Ալժիրում ձեռքբերված պայմանավորվածությունների համապատկերում նավթի գինը 6% բարձրացավ: Սակայն կկատարի՞ ՕՊԵԿ-ը իր պայմանավորվածությունները՝ Handelsblatt-ում գրում է Հանս-Պետեր Զիբենհաարը: Ալժիրի մայրաքաղաքից ստացված նորությունը նավթի գինը բարձրացրեց: Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի խոսքով՝ երկուսուկես տարի տևած բանակցությունների արդյունքում ՕՊԵԿ-ը հասավ կոնսենսուսի շուկայի կառավարման հարցում: Բանակցային գործընթացում նոր խթան դարձավ Իրանի և նրա հիմնական մրցակցի՝ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումների մերձեցումը: ՕՊԵԿ-ի երկրների արդյունահանած նավթի ծավալը, ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցների խոսքով, կկրճատվի մինչև 32,5 միլիոն բարել օրական՝ 750 հազար բարելով պակաս քան օգոստոսին էր:


Առաջ կարտելի երկրները, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի երկրները, ճարպկորեն օգտագործում էին հայտարարություններն ու խոսակցությունները, որ բարձրացնեն նավթի գինը՝ չփոխելով իրենց քաղաքականությունը: Այդ առումով՝ Ալժիրի ոչինչ չպարտադրող պայմանավորվածությունները կարող են լինել PR քայլ, որի նպատակը նավթի գնաճն է: Նավթի հանույթի ծավալների ծրագրված կրճատման նախադրյալ կարող է դառնալ ՕՊԵԿ-ի ծանրքաշայիններ Իրանի ու Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտի կարգավորումը: Երկու անհաշտ մրցակիցները իբր պատրաստ են շրջանցել իրենց քաղաքական ու տնտեսական տարաձայնությունները, որ քիչ հավանական է: Նավթի գինը քաղաքական ծանրակշիռ բաղադրիչ ունի: Իրանն ուզում է ընդլայնել իր քաղաքական ազդեցությունը Սիրիայից մինչև Իրաք ու Եմեն: Միջազգային պատժամիջոցները հանելուց հետ նրան ավելի շատ փող է պետք, հետևաբար՝ նավթի հանույթի ծավալների մեծացում: Սաուդյան Արաբիան և Ծոցի երկրները մտադիր են թույլ չտալ Իրանի ազդեցության մեծացումը Միջին Արևելքում:

Այդ պատճառով էլ կարտելի հարուստ անդամների համար նավթի առավել ցածր գինը ավելի մեծ իմաստ ունի, քան տնտեսապես խելամիտ գնային մակարդակը՝ նավթի հանույթի ծավալների կրճատման արդյունքում: Դա վկայում է, որ ՕՊԵԿ-ը այսօր միմյանց հակասող շահերի կոնգլոմերատ է:
Հանս-Պետեր Զիբենհաար, Handelsblatt


Հ.Գ. Նորությունը, եթե իրականություն դառնա, առաջինը պիտի հետաքրքրի Ադրբեջանին, որ ռազմական բյուջեն է կրճատում, իսկ ՀՆԱ-ի աճ եկող տարի նախատեսել է մեկ տոկոս: Նավթի վրա հիմնված կայսրությունները փլուզվում են: Տնտեսության դիվերսիֆիկացումը Բաքուն հասկանում է գովազդելով իր հարստությունը և Ալիևների դինաստիայի իշխանությունը օրինական հիմքերի վրա դնելով: Թոմաս դե Վաալը կանխատեսում է հեղափոխություն, և դա վատագույնն է, որ կարող է կատարվել հարևան երկրում, եթե իշխանության գան իսլամիստները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ