Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ութերորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները. արտագնայում «Փյունիկը» նվազագույն հաշվով զիջել է «Գանձասարին», նույն հաշվով, նույնպես արտագնայում, «Շիրակն» առավելության է հասել «Արարատի» նկատմամբ, իսկ «Բանանցը» 0:3 հաշվով զիջել է «Ալաշկերտին»: Առաջին եռյակում հետևյալ դասավորությունն է՝ «Շիրակ», «Ալաշկերտ», «Բանանց»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ