Ֆուտբոլի 2018թ առաջնության խմբային փուլի հանդիպումների երկրորդ տուրում արձանագրվել են խոշոր հաշվով մի շարք հաղթանակներ: Նույն 4:1 հաշվով հոլանդացիները պարտության են մատնել բելառուսցիներին, ֆրանսիացիները՝ բուլղարացիներին: «Միդռնանի» հանդիպումներ են արձանագրվել Կոսովո-Խորվաթիա, Պորտուգալիա-Անդորրա, Բելգիա-Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա-Ջիբրալթար դիմակայություններում:
Առաջին երկուսում արձանագրվել է 6:0, երկրորդ երկուսում՝ 4:0 արդյունքը: Նկատենք, որ խորվաթների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Մարիո Մանջուկիչը, իսկ Ռոնալուն ձևակերպել է պոկեր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ