Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ոչ բարով հանդիպեին

Ոչ բարով հանդիպեին
09.10.2016 | 19:27

Ֆուտբոլի աշխարհի 2018թ առաջնության խմբային հանդիպումների շրջանակում Հայաստանի ազգային ընտրանին հյուրընկալեց Ռումինայի հավաքականին: Ավելի անպատվաբեր խաղ անհնար է երևակայել: Մնում է շնորհակալ լինել, որ երկրորդ խաղակեսի համար ռումինացիների գլխավոր մարզիչն իր ֆուտբոլիստներին հրահանգել էր անցնել մարզումային ռեժիմի:

Սակայն անգամ դա չխանգարեց մեր թիմին ևս մեկ գոլ ուտել ու հանդիպումը եզրափակել 5:0 հաշվով պարտությամբ: Սա կարելի է ազգային խայտառակություն որակել, բայց ողջ ցավն այն է, որ դրանում հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությունը նվազագույնն է, որքան էլ որ հենց նրանք են պայքարի առաջին գծի մարտիկները: Մանրամասների մեջ չենք խորանում՝ դրանք թողնելով թերթի հերթական համարում տպագրվելիքին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ