Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Թան էլ չէ, բրդած մածուն

Թան էլ չէ, բրդած մածուն
14.10.2016 | 09:37

Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի ազգային ընտրանին, որպես տանտեր, ազատված է աշխարհի գալիք առաջնության խմբային հանդիպումներից ու խաղային պրակտիկայի բացը լրացնում է ընկերական հանդիպումներով: Վերջինը կոստառիկացիների հետ էր ու ավարտվել է 3:4 հաշվով պարտությամբ: Ի դեպ, սա կոստառիկացիների առաջին հանդիպումն էր եվրոպական թիմի հետ՝ գոլերի այդպիսի առատությամբ:


Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ ահա թե ի մասնավորի ինչ է ասել Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն. «Կոստա Ռիկայի հետ ողջ պաշտպանությունն առաջին անգամ էր միասնաբար հանդես գալիս (նկատի ունի խաղադաշտ հանված կազմը- Մ.Հ.): Դուք տեսաք երիտասարդ տղաների՝ Պետրովին, Կուտեպովին: Թե չէ ոմանք գրում են. «Փոփոխություններ չտեսանք»: Ինչպե՞ս կարելի է մի խաղի ընթացքում շատ բան փոխել: Հաջորդ տարի պիտի լավ խաղարկել կազմը, մոտեցնել մարտականին: Իսկ հիմա շատերն ակումբներում հանդես են գալիս մեծ ծանրաբեռնվածությամբ, միկրովնասվածքներով՝ Ժիրկովը, Ձագոևը… Ցանկալի չէ նրանց գերբեռնել: Հոկտեմբերին վնասվածք ուներ հիմնական կազմի չորս ֆուտբոլիստ, բացի այդ, անկեղծ լինենք, մեծահասակ մարդիկ ենք, առանձնակի ընտրության հնարավորություն էլ չկա: Ռուսաստանին Բեյլ է պետք: Իսկ ավելի լավ է՝ երեք Բեյլ: Սակայն նրանց պիտի աճեցնել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ