Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամենամեծ մտահոգությունը ՀՀԿ-ինն է

Ամենամեծ մտահոգությունը ՀՀԿ-ինն է
04.11.2016 | 00:38

Նախընտրական շրջանում իշխանության սոցհարցումների «թվանկարչությունը» դեռ կտեսնենք. բոլորի համար անակնկալ կերպով կբացահայտվի, որ մեր երկրում ամենաբարձր վարկանիշը ՀՀԿ-ինն է։


Մեզ հայտնի դարձավ, որ օրերս ոչիշխանական բևեռից սոցհարցում է պատվիրվել, ու բավականին տխուր պատկեր է բացահայտվել իշխանության համար։ Առայժմ արդյունքներն ամփոփվում են, ու հնարավոր է նաև, որ պատվիրատուն չցանկանա հանրությանը ներկայացնել դրանք։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այդ հարցումներից։ Ինչպես և սպասվում էր, իշխանության վարկանիշը բավականին ցածր է, և ՀՀԿ-ն իրեն փրկելու ծրագրեր պետք է մշակի։ Նույն հարցումների համաձայն, առաջին քայլը, կարծես, գտել է իշխող ուժը։ Հանրային բավականին մեծ ակնկալիքներ կան նոր վարչապետից. նրա վարկանիշը բավականին բարձր է, ուստի շատ արագ պետք է ՀՀԿ-ացնել Կարեն Կարապետյանին և այդ «կապիտալը» տանել կուսակցություն։ Մեկ այլ ցնցող պատկեր էլ երկրում աղքատության մակարդակն է արձանագրել, ինչը «կիլոմետրերով» հեռու է պաշտոնական տվյալներից։


Ըստ սոցհարցումների, հանրությանը ծանոթ բոլոր կուսակցությունները վարկանիշի խնդիր ունեն, չկա մեկը, որ առանձնանա։ Հետաքրքիր վիճակ է ստեղծվում, և չնայած նոր Սահմանադրությամբ անցնում ենք խորհրդարանական կառավարման մոդելին, ու առաջիկա ընտրությունները կուսակցությունների միջև են լինելու, բայց հանրությունը, միևնույն է, ընտրում է անձերին։ Սոցհարցումները պարզել են, որ քաղաքացիները կուսակցություններից առանձնացնում են քաղաքական գործիչներին և նրանց հանդեպ քիչ թե շատ վստահություն ցուցաբերում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ