Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հա էլի, աշխարհն ուզում են շուռ տալ

Հա էլի, աշխարհն ուզում են շուռ տալ
07.11.2016 | 21:05

«Երաշխիքն իմ անձն է: Եթե վստահում եք, վստահեք ու պահանջեք»,- այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ նկատի ունենալով հայտարարած խոստումների իրականացումը: Իհարկե, նոր պաշտոնյան այլ «զենք» չունի վկայակոչելու, որ հանրությունն իրեն հավատա, սակայն սեփական անձը ևս երաշխիք համարելը գործին չի օգնի։


Եթե ՊԵԿ նախագահի խոսքին հավատանք, պետք է ակնկալել, որ առաջիկայում նա իր «անձով» պայքարի դուրս կգա ստվերում գործող բոլոր օլիգարխների դեմ ու կշահի այդ պատերազմում։ Իհարկե, մի քիչ ռոմանտիկ է ստացվել «ցավին անտարբեր, դավին անտեղյակ» Վարդան Հարությունյանի պարագայում, քանի որ նոր պաշտոնյան հավանաբար դեռ չի գիտակցում, թե ինչի դեմ է սեփական անձով դուրս գալիս, բայց կամաց-կամաց կհասկանա, որ քսան տարուց ավելի Հայաստանի տնտեսությունը գործել է այլ օրենքներով ու կանոններով։ Իսկ պետեկամուտների կոմիտեն ընդամենը «կանաչ» լույս է վառել խոշորների, կարմիր՝ փոքր ու միջին ձեռներեցների առջև։ Արդյունքում Հայաստանում ՓՄՁ-ն այսուհետ «վերացող» տեսակ է, իսկ խոշոր բիզնեսն էլ շարունակում է անհարկուտուրք բարգավաճել։


«Եթե բիզնեսմենը պարկեշտորեն և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք էդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև էդ բիզնեսմենների դեմ»,- ասաց ՊԵԿ ղեկավարը ու կրկին հարցերի «փաթեթ» թողեց: Ինչպես է որոշելու ՊԵԿ-ը, թե որ բիզնեսն է խաբում պետությանը, որը՝ ոչ, այսինքն` ի՞նչ չափորոշիչներով է որոշվելու` ով է «խաբեբան»։ Եթե կրկին աշխատելու է նախկին սկզբունքը, հանկարծ կպարզվի, որ մենք խաբեբաներ չունենք։ Եվ ի վերջո, եթե նոր պաշտոնյայի ցանկություններն ազնիվ են, ինչպես են պայքարելու «թաքցրած» բիզնեսների դեմ։ Կնայե՞ն ուղիղ հանրության աչքերին ու կհայտարարեն, թե այ սա՛, սա՛, սա՛ տարիներ շարունակ հարկեր են թաքցրել, բիզնեսներ են ընդլայնել արտոնյալ պայմաններում։ Եթե՝ ոչ, ուրեմն շարունակելու են իրենց նախորդների ավանդույթները՝ գեղեցիկ փաթեթավորված խոսքեր, զրո գործողություն։


Բայց դեռ գլուխգործոցն առջևում է։ «Եկեք հասկացեք, որ բան է փոխվել: Էսօր խաղի կանոն է փոխվել, և էդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»,- համոզված փաստեց Վարդան Հարությունյանը։ Փաստորեն, մեր երկրում ՊԵԿ նախագահն ինքնուրույն կարող է խաղի կանոննե՞ր «ֆիքսել»։ Որտե՞ղ էիր, մարդ Աստծո։ Կարեն Կարապետյանը կասեր՝ աշխարհը շուռ տանք։ Այսպիսի աշխարհացունց հայտարարություններ, որոնք երևի կիրականանան. տեխնոկրատների կառավարությունը չափազանց ինքնավստահ է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ