Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ևս հինգ տարով երկարացրել է «արքայականի» կազմում հանդես գալու պայմանագիրը: Ասել է թե` պորտուգալացին ակումբի շահերը կներկայացնի մինչև 2021 թ. հունիսի 30-ը (նախկին պայմանագիրը կնքված էր մինչև 2018 թիվը): Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ հազարավոր մարզասերների ներկայությամբ:
Ռոնալդուն իսպանական ակումբում հայտնվեց 2009 թվականին: Նրան ձեռք բերելու համար «Ռեալն» այն ժամանակ «Մանչեստր Յունայթեդին» վճարեց 94 միլիոն եվրո: Տվյալ պահին դա «արքայականի» երբևէ կնքած ամենաթանկ գործարքն էր: Այն ամբողջ 22 միլիոնով գերազանցում էր Զիդանի դիմաց վճարվածի չափը: Ըստ ոչ պաշտոնական ինֆորմացիայի, պորտուգալացին, չհաշված բոնուսները, «Ռեալում» տարեկան վաստակում է 21 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Եվրոպայի չեմպիոն: Նա «սերուցքայինների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ