«Իրատեսը» նախորդ համարում գրել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը ներկայացրել էր Յուրի Խաչատուրովին, սակայն, կոնսենսուսի բացակայության պատճառով, Խաչատուրովը «զրկվել» էր պաշտոնից։ Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է, որ կոնսենսուսը չի կայացել ներկայացված թեկնածուին դեմ լինելու պատճառով։
«Կարծում եմ՝ իրենց ընդամենը ժամանակ էր պետք»,- ասաց պարոն Քոչարյանը։ Հարցին էլ, թե ՀԱՊԿ երկրների ղեկավարները որքա՞ն ժամանակում կկողմնորոշվեն, ՀՀ արտաքին գերատեսչության պատասխանատուն ասաց. «Մինչև օգոստոս»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ