BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՀՀԿ ընտրացուցակի «էսքիզները»

ՀՀԿ ընտրացուցակի «էսքիզները»
02.12.2016 | 11:35

Համագումարից հետո ՀՀԿ-ում ընտրացուցակների սկզբնական «էսքիզներն» են արվում։ Առաջին հստակեցումները վերաբերում են այն պատգամավորներին, ովքեր մտադիր են զավակներին «ժառանգելու» իրենց մանդատը։ Այս քայլով իշխանությունը փորձում է մի հարվածով երկու «նապաստակ» որսալ՝ չնեղացնել հեռացվող մականունավորներին, հանրության ընկալմամբ՝ անցանկալի անձանց, միևնույն ժամանակ «ձայն բերողների» հնարավորություններն օգտագործել։


Ցուցակի մյուս «շահառուները» երիտասարդ ՀՀԿ-ականներն են, որոնք հովանավորվում են անձամբ նախագահականից։ ՀՀԿ-ում նախապես են հոգացել ոմանց մասին, որպեսզի ընտրացուցակների անցողիկ տեղերում «հանգրվանելը» հեշտ ու անխնդիր լինի։ Այս նպատակով էլ ՀՀԿ ԳՄ կազմը «ուռճացվեց», դրա անդամ դարձավ Սամվել Ֆարմանյանը, որի պատգամավոր դառնալու հարցն արդեն «փակված» է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ