ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Քվեարկության արդյունքները վերցնելու եմ ու բաժանեմ գյումրեցիներին»

«Քվեարկության արդյունքները վերցնելու եմ ու բաժանեմ գյումրեցիներին»
07.02.2017 | 00:36

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը Գյումրիում էր և ոգևորված հայտարարում էր, որ ներդրումներ են գալու «հայրաքաղաք», կառավարությունը նպատակ ունի այստեղ բավականին ծրագրեր իրականացնելու։ Սակայն տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ խմբակցությունն այնքան էլ չի ցանկանում սատար կանգնել վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերին և օգնել, որ Գյումրիում իրավիճակը շտկվի։ Այս եզրահանգման պատճառը երեկ ԱԺ քառօրյա նիստում այն նախագծի մերժումն էր, որով սահմանվում էր հարկային արտոնություններ տալ Գյումրիում գործունեություն իրականացնողներին։ Նախագծի հեղինակ, ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ այս առնչությամբ իր դիտարկումները ներկայացրեց։


-Ինչո՞ւ ՀՀԿ-ն տապալեց Ձեր նախագիծը։
-Ես էլ եմ զարմանում, ընդամենն օրեր առաջ վարչապետը Գյումրիում էր ու ինչ խոստում ասես տվեց։ Պատճառաբանում են, թե կարելի է աղետի գոտուն ամբողջությամբ արտոնություն տալ, բնականաբար, ես համաձայն եմ, ասել եմ, որ օրենքի անունը կփոխենք ու կնշենք, որ հարկային արտոնություններ տրվեն աղետի գոտուն։ Բայց բոլորիս աչքի առաջ վիժեցրին նախագիծը, որի վրա երկու տարուց ավելի է` աշխատում եմ։ Հիմա աղետի գոտու բնակիչները հետևություն կանեն` կառավարության խոստումները լոզո՞ւնգ են, թե՞ իրականություն։ Եթե ուզում են աշխատատեղեր ստեղծել, արտագաղթը կանխել, աղքատությունը վերացնել, պետք է հարկային արտոնություն տալ, որ մնա իրենց հողուջրում։ Տարվա կեսը ձմեռ է, մարդիկ չեն կարող գոյատևել։
-Գյումրեցի գործարար, ձեռներեց հատվածը Ձեզ դիմե՞լ է այս խնդրով, որ իրենց գործունեության համար հարկավոր են արտոնյալ պայմաններ։
-Անշուշտ։ Օրինակ, տաքսու վարորդն ինձ ասում է` ծայրից ծայր Գյումրին երթևեկելուց հետո հինգ հարյուր դրամ են տալիս, իսկ օրը մեկ-երկու ուղևոր ունենամ, թե ոչ։ Հիմա այդ հազար դրամից ոնց արտոնագրային վճար տամ, հաշվիչ առնեմ։ Ասում են` արտոնություն տվեցինք, բոլորը կգան Գյումրիում կգրանցվեն, է, թող գան, ի՞նչ վատ է։ Ինչպես կարող ենք Գյումրիում և Երևանում աշխատող տաքսու վարորդներին հավասար պայմաններում դնել։ Իհարկե, այստեղ էլ նորմալ վիճակ չէ, բայց համեմատելի չէ Գյումրիում աշխատող տաքսիստների հետ։
-Սա արդյոք նախընտրական տրամադրությունների նախագիծ չէ՞, ինչպես նշում են նաև ՀՀԿ-ականները։
-Ոչ, արդեն երկու տարի է` ես այս նախագծի վրա եմ աշխատում, մի կերպ հաջողվեց դրական եզրակացությամբ մտցնել մեծ օրակարգ։ Ավելին, ես առաջարկեցի քվեարկությունը հետաձգել, բայց ԱԺ ղեկավարությունը չհամաձայնեց։ Դուք տեսե՞լ եք այնպիսի բան, որ հեղինակն առաջարկի հետաձգել քվեարկությունը, բայց մերժեն։ Ինչ ուզում անում են, հո սենց չի։ Քվեարկության արդյունքները վերցնելու եմ ու բաժանեմ գյումրեցիներին, թող իմանան, թե ով է դեմ Գյումրու զարգացմանը։
-Ըստ Ձեզ, ովքե՞ր են հարկային արտոնյալները մեր երկրում։
-Հասարակությունը բոլորին էլ տեսնում է։ Հիմա խոսում են 500 հազար դոլար տալուց, ներդրումներից, ովքե՞ր են ներդրումներ անելու։ Ներդրողները նախընտրում են քիչ ռիսկային միջավայրը, բայց Գյումրիում գերռիսկային պայմաններ են։
-Վարչապետն ասում է, թե Գյումրին ֆանտաստիկ հնարավորություններ ունի զբոսաշրջության համար, իսկ Դուք ասում եք, թե ռիսկային է։
-Դրանք ընդամենը լոզունգներ են։ Ցույց տվեք մի քաղաք, որտեղ այդպիսի ծրագրերն իրականություն են դառնում առանց գործիքակազմ կիրառելու։ Թիվ մեկ գործիքակազմն էլ հարկային արտոնությունն է։ «Շիրակ» օդանավակայանն ինչպե՞ս է մրցակցելու «Զվարթնոցի» հետ, եթե արտոնյալ պայմաններ չունենա։ Տեսեք, տոմսերը մի փոքր էժանացան, մեծ աշխուժություն եղավ։ Ներդրողը չինովնիկի հավաստիացումներին հավատ չի ընծայում, իրեն պետք են օրենքներ։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ