Պրեմիեր լիգայում Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ «Չելսիի» ֆանտաստիկ խաղը կարծես թե բացել է իտալական թերակղզու ֆուտբոլի գլուխ կանգնած մեկենասների աչքերը: Չէ, այնպես չէ, թե մասնագետի գնահատման հարցում տարակարծություն կար, սակայն նրանք ժամանակին վրիպեցին Կոնտեին բաց թողնելու հարցում: Ինչևէ, եղածը եղած է, խնդիրը սխալի մեջ չհամառելն է:
Դրա առաջին նախանշաններից է մասնագետի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրվածությունը: Համաձայնելու դեպքում ակումբը պատրաստ է չորս տարով պայմանագիր կնքելու Կոնտեի հետ, տարեկան տասնհինգ միլիոն եվրոյի չափով: Հիշեցնենք, որ անցած տարի «Չելսին» իտալացու հետ պայմանագիր է կնքել չորս տարի ժամանակով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ