Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվգենի Կասպերսկուն

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվգենի Կասպերսկուն
03.03.2017 | 17:19

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: Նրանք եղել են ԱԻՆ-ում տեղակայված կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնում և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: Հյուրին ներկայացվեցին ՃԿԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, գործունեությունն ու հիմնական գործառույթները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր համագործակցության մեկնարկը ՀՀ ԱԻՆ-ի, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության և «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև:

Նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է արտակարգ իրավիճակների նախարարության կիբերանվտանգության ու ենթակառուցվածքների ֆիզիկական պաշտպանվածության հարցերի կարևորությունը, քանի որ արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը թվային սարքավորումների հագեցվածությամբ և տեղեկատվական հոսքերի կառավարմամբ հանրապետությունում առաջիններից է:
Բարձր գնահատելով ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները՝ Եվգենի Կասպերսկին պատրաստակամություն է հայտնել համագործակցել և աջակցել նախարարության տեղեկատվական և թվային անվտանգության հարցերում: Քննարկվել են նաև համապատասխան մասնագետների ուսուցման և վերապատրաստման հարցերը:

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ