Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.03.2017 | 00:01

Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձա», բայց իմաստությունը հեռու էր ինձնից։ Եվ ո՞վ կարող է իմանալ նրա խորության չափը։ Ես սրտով շրջեցի ամեն տեղ, որ իմանամ, քննեմ և որոնեմ իմաստությունն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։

Եվ ես գտա ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ` կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առջև, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, պիտի նրանից բռնված լինի։


Ժողովող 7. 24-27

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ