Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա մասնակցել է Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությանը, եղել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ծանոթացել ենթակառուցվածքներին, հանդիպել լրագրողների հետ:
Թե ինչպիսի հետևանքներ կունենա ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյայի այցը հայկական ֆուտբոլի զարգացման վրա, ցույց կտա ժամանակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ