Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Թրամփ. Կատարը պատմականորեն ահաբեկչության հովանավոր է

Թրամփ. Կատարը պատմականորեն ահաբեկչության հովանավոր է
11.06.2017 | 10:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կատարին ահաբեկչությունը «շատ բարձր մակարդակով ֆինանսավորելու» մեջ և կոչ է արել արագ վերջ դնել:
«Կատարը, ցավոք, պատմականորեն եղել է ահաբեկչության հովանավոր շատ բարձր մակարդակով: Մենք խնդրում ենք Կատարին և տարածաշրջանի մյուս երկրներին արագ դադարեցնել ահաբեկչության աջակցությունը»՝ ասել է Դոնալդ Թրամփը՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանսոնի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա հայտարարությունից քիչ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել թուլացնել Կատարի շրջափակումը, որը խանգարում է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Թիլերսոնը հայտարարել է, որ Կատարի բոյկոտը բացասաբար է անդրադառնում գործարար հարաբերությունների ու առևտրի վրա, վնասում է երկրի շարքային քաղաքացիներին:

Ռեքս Թիլերսոնը նշել է, որ Կատարի էմիրը «առաջընթացի է հասել» ահաբեկչության ֆինանսավորման դադարեցման գործում, բայց «պետք է ավելին անի» այդ ճանապարհին: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը ուրբաթ օրը ասել է, որ Կատարի շրջափակումը արաբ դաշնակիցների կողմից խանգարում է ԻՊ-ի դեմ երկարաժամկետ ռազմական գործողությունների ծրագրմանը, որ անցկացնում է ԱՄՆ-ը, օգտագործելով Կատարի ալ Հադիդ ավիաբազան:


Շաբաթվա սկզբին ինը երկրներ՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Եգիպտոսը, խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման և էքստրեմիստական գաղափարախոսության քարոզչության մեջ: Նրանք կոչ արեցին Կատարի քաղաքացիներին հեռանալ իրենց երկրների տարածքից և փակեցին օդային տարածքը կատարական ինքնաթիռների համար: Բահրեյնի ու ԱՄԷ-ի իշխանությունները զգուշացրին իրենց քաղաքացիներին, որ Կատարին աջակցության ցանկացած դրսևորում կպատժվի տուգանքներով ու մինչև հինգ տարի բանտարկությամբ: Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման արաբական երկրների որոշումը ուղղակի կապեց իր Մերձավոր Արևելք այցի հետ:

«Հաճելի է տեսնել, որ Սաուդյան Արաբիա այցը, հանդիպումը թագավորի ու 50 պետությունների ներկայացուցիչների հետ արդեն տալիս է իր պտուղները: Նրանք հայտարարել են, որ կոշտ դիրքորոշում կունենան էքստրեմիզմի ֆինանսավորմանը և բոլորը տալիս էին Կատարի անունը: Գուցե դա դառնա ահաբեկչության սարսափների վերջը»՝ գրել է Թրամփը իր Թվիթերում:
BBC


Հ.Գ. Պատահաբար չէին ասում, որ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի պատճառ են դառնալու նրա ամենօրյա թվիթները: Փաստորեն՝ Դոնալդ Թրամփը հրապարակավ ստանձնել է Կատարի շրջափակման պատասխանատվությունը՝ չմտածելով հետևանքների մասին: Իսկ հետևանքները արագ ի հայտ եկան Թեհրանի ահաբեկչության, Թուրքիայի ու Թեհրանի՝ Կատարին պաշտպանության, Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի մտադրության հրապարակման տեսքով: Իսկ Կատա՞րը: Կատարի ԱԳ-ն առաջին իսկ օրը հայտարարեց, որ անընդունելի է անկախ պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձը: Այսինքն՝ Կատարը չի հանձնվելու, մնում է կամ պատերազմել, կամ բանակցել: Օմանը, Քուվեյթը, Իրանը պատրաստակամություն հայտնեցին միջնորդական առաքելություն ստանձնել: Իրանն արդեն ինքնաթիռով սնունդ է ուղարկել և պատրաստ է համակողմանի աջակցության, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն տվեց Կատարում թուրքական զորախմբի մեծացմանը: Ռուսաստանը, որ առաջին օրը հայտարարել էր, որ չի խառնվում արաբական երկրների ներքին գործերին, հունիսի 10-ին Մոսկվա հրավիրեց Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին, բնականաբար՝ ճգնաժամը քննարկելու համար: Սպասենք Թրամփի հաջորդ թվիթին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ