ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Կարեն Կարապետյանը պատրաստ է մինչև վերջ գնալու

Կարեն Կարապետյանը պատրաստ է մինչև վերջ գնալու
23.06.2017 | 17:01

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հերթական անգամ անդրադարձել է նախօրեին ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրին: «Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք ինչն է պետք փոխել, մանրամասն ըստ ոլորտների ձևակերպվել է: Մենք հայտարարել ենք, որ հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է: Շատ պատասխանատու, ինտենսիվ հանձնարարականները ադապտացնել տեղերում և նույն տեմպով աշխատել,- հրահանգել է նա` հավելելով,-ռեստարտ ենք տալիս մեր աշխատանքը, աշխատում ենք նոր ռեժիմով, մինիմում վեցօրյա աշխատանքային ռեժիմ շաբաթական և ադապտացնում ենք մեր ծրագիրը մեր նախկին միջոցառումներին»:


Այնպիսի տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը գործողությունների նոր փուլ է սկսել և հասարակությանն իր վարչապետ մնալու հարցում համոզելու խնդիր ունի: Այսինքն, նա որոշել է մտնել «խաղի մեջ» և կռիվ տալ: Ի վերջո, Կարեն Կարապետյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պատրաստ է վարչապետ աշխատելու, իսկ դա նշանակում է, որ նա նահանջելու ցանկություն չունի: Թե ներիշխանական պայքարում ինչ դասավորություններ կլինեն 2018-ին, դժվար է ասել, բայց միանշանակ է, որ Կարեն Կարապետյանն իր հայտարարություններով փաստում է, որ ՀՀԿ-ում շուտ են որոշել, որ ապագայում մարդիկ գործ են ունենալու միայն «ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ»: Նա ասում է «ռեստարտ» է տրվում, տողատակում հասկացվում է, որ խոսքը միայն տնտեսական ծրագրերին չի վերաբերում, կա քաղաքական վերակազմավորման փուլ, որտեղ Կարեն Կարապետյանն իրեն ակտիվ դերակատար է զգում:


Ներիշխանական պայքարը գնալով նոր երանգներ է ստանալու և շատ ավելի թեժ է լինելու, որովհետև լուրջ բախման խնդիր կա, առկա է նաև դրսի գործոնը: Թե դրսում ու ներսում ում նախապատվություն կտան, այնքան էլ պարզ չէ (Սերժ Սարգսյանին այսօր ջերմեռանդ պաշտպանողները կարող են թեքվել դեպի Կարեն Կարապետյանը, երբ քաղաքական նժարը դեպի վարչապետը «թեքվի»), բայց մի բան ևս ակնհայտ է. զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ Կարեն Կարապետյանը պատրաստակամ է պայքարը մինչև վերջ տանելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ