Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինտրիգը կձգվի

Ինտրիգը կձգվի
28.11.2017 | 13:22

ԵՄ-հետ շրջանակային համաձայնագիրը ստորագրելուց րոպեներ առաջ Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե 2018-ից հետո որտե՞ղ է իրեն պատկերացնում, ասաց. «Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»: Այսինքն, ապագա ղեկավարի ինտրիգը դեռ շարունակվում է, որը, հավանաբար, դեռ երկար կձգվի: ՀՀԿ-ից վստահեցնում են, որ Սերժ Սարգսյանը որոշ հարցեր հստակեցնելուց հետո միայն կհայտարարի իր ապագա անելիքների մասին: Իսկ այդ հարցերը բավական մեծ «մասշտաբների» են: Որտե՞ղ կլինի, ի վերջո, ՀՀԿ ղեկավարը: Նրա կուսակիցները նորից պնդում են` իշխանության վերին օղակում, իսկ նոր սահմանադրությամբ դա վարչապետի պաշտոնն է: ՈՒրեմն ո՞րն է նպատակը, որ այդ մասին նա անգամ չի ակնարկում: «Նրա փոխարեն ողջ ՀՀԿ-ն է լծված այդ գործին»,- պնդեցին մեր աղբյուրները` վստահեցնելով, որ այդ մասին հայտարարելն այնքան էլ դժվար չէ, դրան նախապատրաստող հանգամանքներն են առավել էական:


Ի դեպ, ինչպես պնդում են նույն աղբյուրները, մինչ օրս Սերժ Սարգսյանի «գլուխը խառն» էր արտաքին հարցերով, այսուհետ նրա ուշադրությունը սևեռվելու է ներքին իրավիճակին և «պատկերացումներին»: Այնպես որ, այսուհետ պետք է սպասել ներիշխանական իրարանցման:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ