Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.12.2017 | 00:11

Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։ Արդարև, Տերը գթած է և ողորմած, ներում է մեր մեղքերը և փրկում է մեզ նեղության ժամանակ։ Վա՜յ վատթար սրտերին, հուսալքված ձեռքերին և այն մեղավորին, որ քայլում է երկու շավիղներով։ Վա՜յ հուսաբեկ սրտին, որ չի հավատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանություն։


Սիրաքի իմաստություն 2. 11-15

Դիտվել է՝ 2033

Մեկնաբանություններ