Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մոուրինյոն սովոր է ջրից չոր դուրս գալուն

Մոուրինյոն սովոր է ջրից չոր դուրս գալուն
26.12.2017 | 11:28

Սպասվում է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանը փոփոխություններով հարուստ կլինի անգլիական «Մանչեստր Յունայթեդի» համար, ու թիմից հեռացողների մեջ միայն մեր Հենրիխ Մխիթարյանը չէ: Առանձնապես հիշողություն պետք չէ լարել մտքի մեջ թարմացնելու համար, թե իր ենթակայությամբ գործող ֆուտբոլիստների առնչությամբ այս ընթացքում ինչ գնահատականներ է հնչեցրել Մոուրինյոն: Եթե ուշադիր եք եղել, քննադատությունից դուրս են եղել ընդամենը երեք ֆուտբոլիստ՝ Իբրահիմովիչը, Պոգբան ու Լուկակուն:
Երեքի վերաբերմամբ էլ առանձնապես զուսպ է եղել Մոուրինյոն՝ նկատի ունենալով նրանց առանձնահատուկ քաշն ու կշիռը ֆուտբոլում: Քննադատության ենթարկված մնացած ֆուտբոլիստները մարզչի կողմից դիտարկվել են որպես թիմի ձախողումների պատճառ: Ընդ որում, Մոուրինյոն նման դեպքերում գործել է տակտիկապես առանձնահատուկ գրագետ:

Առաջին մեկնաբանության իրավունքով թիմի պարտությունը նա համարել է իրենը, այնուհետև այն վարպետորեն վերագրելով, վերահասցեագրելով ֆուտբոլիստներին: Այս առումով պորտուգալացու համար «Մանչեստր Յունայթեդը» միակ թիմը չէ: Այս ձեռագրով նա գործել է իր ղեկավարած մյուս թիմերի հետ ու հաջողությամբ ջրից չոր դուրս եկել:
Առաջիկա ձմեռային պատուհանում Մխիթարյանի հետ թիմը լքողների առաջին շարքում է հայտնվել Մարուան Ֆելաինին: Հաղորդվում է, որ թիմի կողմից առաջարկվող պայմանները ձեռնտու չեն բելգիացի կիսապաշտպանի համար, որը, ամենայն հավանականությամբ, արդեն հունվար ամսից բանակցություններ կվարի մասնավորապես չինական ակումբների հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ