ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.01.2018 | 00:04

Խոնարհ մարդու իմաստությունը բարձր է պահում նրա գլուխը և մեծամեծների մեջ է բազմեցնում նրան։ Մարդուն մի՛ գովիր իր գեղեցկության համար և մի՛ արհամարհիր իր խեղճ տեսքի համար։ Մեղուն փոքր է թռչունների մեջ, սակայն նրա պտուղը քաղցրության սկիզբն է։ Մի՛ պարծեցիր զգեստների պերճությամբ և փառքիդ օրը մի՛ հպարտացիր, քանզի սքանչելի են Տիրոջ գործերը և դրանք ծածկված են մարդկանցից։ Բազում բռնակալներ գետին նստեցին, և նա, որից չէին սպասում, թագ ստացավ։


Սիրաքի իմաստություն
11. 1-5

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ