Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Աննախադեպ փոխանակում

Աննախադեպ փոխանակում
02.02.2018 | 05:24

Սանչես-Մխիթարյան փոխանակումը որպես այդպիսին է դիտվում եթե ոչ համաշխարհային ֆուտբոլի ողջ պատմության, ապա առնվազն վերջին տարիների համար: Բանն այն է, որ այս տրանսֆերը դիտարկվում է որպես մեկ միասնություն, քանի որ ակումբները ֆուտբոլիստներին փոխանակել են առանց հավելավճարների: Մխիթարյանն այդպես էլ իր հիմնական տեղը չգտավ Ժոզե Մոուրինյոյի դավանած ֆուտբոլում, իսկ Սանչեսն «Արսենալում» արդեն հոգնել էր առանց տիտղոսների ապրելուց: Նկատենք, որ տաղանդաշատ այս ֆուտբոլիստների առանձին վերցրած տեղափոխությունն ինքնին նշանակալի երևույթ կլիներ համաշխարհային ֆուտբոլի համար, էլ ուր մնաց նրանց հավասարազոր փոխանակումը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ