BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Քաղաքականությունն իրենով է անում լավագույններին

Քաղաքականությունն իրենով է անում լավագույններին
23.03.2018 | 04:16

Պրակտիկայում ընդունված է, որ ակտիվ մարզական կյանքից հետո շատ մարզիկներ սկսում են զբաղվել քաղաքականությամբ: Զուտ հետաքրքրության համար նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերաստղերից մեկը՝ ութ քաշային կարգում չեմպիոն դարձած Մենի Պակեաոն, արդեն երկար ժամանակ է այս գործում ու, ավելին, պատրաստվում է առաջադրվելու Ֆիլիպինների նախագահի բարձր պաշտոնին: Կամ՝ նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, որն զբաղեցնում է Կիևի քաղաքապետի պաշտոնը: Օրինակների հետևից չընկնենք, որովհետև շարքն անհամորեն կերկարի, սակայն այս մեկին անպայման անդրադառնանք, քանի որ խոսքը համաշխարհային ֆուտբոլի գերաստղերից մեկի մասին է:

«Sport.es»-ը տեղեկացնում է, որ կատալոնյան ակումբի ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն համալրել է երկրի հանրապետական կուսակցության շարքերը: Տեղեկացվում է, որ 38-ամյա բրազիլացին կարող է առաջադրվել Ազգային կոնգրեսում՝ մասնակցելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք կանցկացվեն այս տարի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ