BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Առանց ռուսների մասնակցության

Առանց ռուսների մասնակցության
30.03.2018 | 10:28

Ապրիլին Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը, ամենայն հավանականությամբ չի մասնակցի Ռուսաստանի ընտրանին: Պատճառը ռուսական պատվիրակության կողմից երկիր մուտքի արտոնագիր ձեռք բերել չկարողանալն է:


Ամերիկացիները ստեղծված իրավիճակը բացատրում են նրանով, որ վերջին զարգացումների պատճառով հյուպատոսական բաժնում համապատասխան թվով աշխատակիցներ չունեն, ինչի հետևանքով հնարավոր չէ ամբողջությամբ իրացնել աշխատանքի ողջ ծավալը, իսկ ռուս դիվանագետների պնդումներն այն մասին, թե աշխատող ձեռքի թվակազմի կրճատումը բնավ էլ իրենց նախաձեռնությունը չի եղել, խնդրի լուծմանը ոչնչով չնպաստող բան է, քանզի դա նման է հողմաղացների դեմ հայտնի հերոսի կռվի:


Խնդրո առնչությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ի մասնավորի հայտարարել է, որ նմանատիպ քաղաքականությամբ ամերիկյան կողմը, որպես երկիր, կորցնում է իր նկատմամբ վստահությունը, քանի որ այնտեղ «մաքուր չեն խաղում», իսկ ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավար Միխայիլ Մամիաշվիլին կարծում է, որ նման իրավիճակը, չնայած իրադրության ոչ միանշանակությանը, չի կարող ազդել երկու երկրների ըմբիշների միջև եղած բարեկամական հարաբերությունների վրա: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այսօրինակ «հրաձգություններից» ու դրանք մեղմելու փորձերից ոչինչ չի փոխվում, ու գավաթի խաղարկությունը կանցնի առանց ռուսների մասնակցության: Իհարկե, գործին կարող էր արմատապես միջամտել հայկական կողմը, մանավանդ որ ամերիկացիներն էլ են նշել արտոնագիր ստանալու հարցում Հայաստանում ամերիկյան դեսպանատան հնարավորությունները, սակայն ռուսները չեն օգտվել դրանից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ