Ռուս խոշոր գործարարները Բելառուսով Ռուսաստան են տեղափոխում պատժամիջոցների տակ գտնվող մաքսանենգ ապրանքներ: Այդ մասին երեկ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ վկայակոչելով բելառուսական հատուկ ծառայություններին:
«Независимая газета»-ի տեղեկացմամբ՝ Լուկաշենկոն հայտնել է, որ բելառուսական հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած տեղեկությունները հարկավոր է տրամադրել Ռուսաստանի ղեկավարությանը, «որը տեղյակ չէ այդ ամենից», և այդ պատճառով հակված է ամեն ինչի համար մեղադրել Բելառուսին:
«Ոչ թե ռուս մաքսայիններին է պետք ասել, այլ տեղեկացնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և նախագահին, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործարարներով: Ես Պուտինին հաճախ եմ այդ մասին ասում, բայց հարկավոր է փաստեր ներկայացնել»,- նշել է Բելառուսի նախագահը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ