Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նշենք, որ նախարարն այսօր Փանիկում էր, որտեղ փակ քննարկում էր անցկացնում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության հետ։
«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- լրագրողներին ասել է նախարարը :
Հիշեցնենք, որ դեռևս 2015-ին ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:
Անդրադառնալով Փանիկի դեպքերին՝ նախարարը հայտարարել է, որ ՌԴ սահմանապահների մարզման ընտրության վայրը եղել է սխալ և նախապես չհամաձայնեցված։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ