ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ անդամ երկրների առաջնորդներին կոչ է արել ավելացնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալի քանակը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի և ԱՊՀ ղեկավարների հանդիպումը կայացել է փակ դռների հետևում:
Պեսկովի փոխանցմամբ՝ Պուտինն ընդգծել է նաև, որ բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրան չի խոչընդոտել միության ներսում ապրանքաշրջանառության ավելանացմանը: Եվ աչնայած շարք բացասական արտաքին գործոնների՝ այն ավելացել է 15 տոկոսով ու այժմ կազմում է մոտ 85 միլիարդ դոլար:
Ռուսաստանի նախագահ Պուտինը, ըստ բանախոսի տեղեկացման, կոչ է արել նաև առավելագույնս ընդլայնել ԱՊՀ-ում ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ներուժը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ