Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրատապ լուծում է պահանջվում

Հրատապ լուծում է պահանջվում
30.11.2018 | 00:57

Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ևս կարծում է, որ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն անելու անհրաժեշտություն կա, և շահագրգռված է, որ քոլեջներն ընդգրկված լինեն այդ ցանկում։ Այլ կերպ ասած, նախարարը ևս մտահոգված է 9-րդ դասարանի բազայի վրա պետական քոլեջներում ուսումը շարունակող երեխաներին 3-րդ կուրսը չավարտած, ինչը համարժեք է 12-րդ դասարանին, բանակ զորակոչելու խնդրով։


Այսօր բազմաթիվ են բողոքները, որ 9-րդ դասարանից հետո քոլեջ ընդունված տղաներին 3-րդ կուրսի կեսից, նույն է թե` 12-րդ դասարանից զորակոչում են բանակ։ Հակասությունն այն է, որ եթե երեխան սովորում է ավագ դպրոցում կամ 9-րդ դասարանից հետո ուսումը շարունակում է արհեստագործական ուսումնարանում, ապա չի զորակոչվում մինչև ուսումը ամբողջությամբ չավարտի։


Այն, որ նման տարկետումը անհրաժեշտություն է, անվիճելի է։ Հակառակ դեպքում, երեխան պարտադիր միջնակարգ կրթությունը չավարտած կգնա բանակ և զորացրվելուց հետո, այսինքն 20 տարեկանում կշարունակի ուսումը 3-րդ կուրսում, որը համարժեք է 12-դ դասարանին։ Սրանից ելնելով անհասկանալի է թե ինչու՞ պետական քոլեջ ասվածը ֆիքսված չէ նշված դրույթում։ Ինչու՞ պետք է խտրականություն դրվի քոլեջի և արհեստագործական ուսումնարանի ուսանողների միջև, ինչու՞ քոլեջի ուսանողը 20 տարեկանում պետք է շարունակի ուսումը 3-րդ կուրսում, ասել է թե 12-րդ դասարանում, եթե քոլեջը ամբողջությամբ ավարտում է 19 տարեկանը չանցած։ Սա իսկապես լուրջ խնդիր է ոչ միայն զորակոչվողների համար, այլև միջնակարգ պարտադիր կրթություն ստանալու իրավունքի տեսանկյունից։ Հուսով ենք` խնդիրը կլինի ոչ միայն պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, այլև ԿԳ նախարարի պաշտոնակատարի ուշադրության կենտրոնում, և մինչև այս տարվա ձմեռային զորակոչը կփորձեն այն լուծել` պաշտպանելով լիարժեք միջնակարգ կրթություն ստանալու երեխաների իրավունքը։ Սա շատ կարևոր է, քանի որ չի բացառվում, որ զորացրվելուց հետո շատերը կմնան անուսում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ