Ուկրաինայի ազգային հետուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամ Սերգեյ Կոստինսկին հայտնել է, որ բացի ուկրաիներենը եթերում այլ լեզուներով թողարկումները չեն գերազանցել 10 տոկոսը: Այդ մասին տեղեկացնում է УНН-ը.
Ըստ լրատվամիջոցի՝ 2018-ին հեռուստահաղորդումների 92 և ռադիոհաղորդումների 86 տոկոսը հեռարձակվել ուկրաիներենով:
Մեկ այլ տվյալների համաձայն՝ հեռուստաարտադրանքի 79%-ը ստեղծվել է Ուկրաինայում, 14 %-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրամիության երկրներում:
Հիշեցնենք, որ վերջերս էլ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն խոստովանել էր, որ մինչև 1997-ը ուկրաիներեն չի խոսել:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ