Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Վիտալի Բալասանյան. Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի

Վիտալի Բալասանյան. Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի
28.01.2019 | 15:46

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի կարծիքով՝ պետք է լուրջ ուսումնասիրել մարտի 1-ի գործերը, ապա մեղադրանքներ հնչեցնել։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Բալասանյանն ասաց, թե մարդիկ խոսում են, որ մարտի 1-ի գործն արդեն բացահայտվել է։ «Ես չգիտեմ՝ բացահայտվել է, թե՝ ոչ», - ասաց Բալասանյանը։


Հարցին, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ահազանգել էր, որ մարտի 1-ի շրջանակներում զինված ուժերին մեծ հարված է հասցվում, այդպե՞ս է` Վիտալի Բալասանյանն արձագանքեց. «Պետական պաշտոն զբաղեցնողն իրավունք չունի օդից կախված լուրերի համաձայն մեկին մեղադրի, մանավանդ՝ պետական կառույցին, այն ինստիտուտին, որն այսօր պետական սահմանն է պաշտպանում։ Չի կարելի»։ Անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ 0038 հրամանի վերաբերյալ գրառմանը, Բալասանյանն ասաց. «Նախ պետք է 0038 հրամանի գաղտիությունը, եթե այսօր դրա անհրաժեշտությունը կա, ի լուր ժողովրդի ներկայացվի, որպեսզի մութ տեղեր չլինեն»:

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ