Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

ԱՄՆ-ն Մադուրոյին խորհուրդ է տալիս Ռուսաստան` ընկերների մոտ գնալ

ԱՄՆ-ն Մադուրոյին խորհուրդ է տալիս Ռուսաստան` ընկերների մոտ գնալ
08.02.2019 | 12:25

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի պաշտոնն ու այն զիջի անցումային կառավարությանը: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ում Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը:

The Washington Post պարբերականից տեղեկանում ենք, որ Աբրամսը նշել է, թե Մադուրոն բարեկամ գործընկերներ ունեի Կուբայում ու Ռուսաստանում, հետևաբար կարող է այդ երկրներ տեղափոխվել: «Այլ երկրներում նույնպես համախոհներ ունի, որ պատրաստ են հյուրընկալել իրեն, եթե նա ցանկանա լքել երկրի նախագահի պաշտոնը»,- նկատել է հատուկ ներկայացուցիչը:

Նշենք, որ Էլիոթ Աբրամսը Վենեսուելայի հատուկ ներկայացուցիչ է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Վենեսուելայի ժամանակավոր կառավարության ղեկավար է ճանաչել ընդդիմության ղեկավար և այդ երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Մադուրոյին խորհուրդ էր տվել րոպե առաջ փախչել երկրից, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն էր հայտնել վերջինիս:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ