Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

«Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից

«Իմ քայլում» զգուշանում են ՀԱԿ-ից
19.02.2019 | 02:00

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ու ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի սոցցանցային, հեռահար բանավեճից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս: Ըստ «Իրատեսի» տեղեկությունների՝ այդ միջադեպից հետո «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսն ընկերական զրույց են ունեցել Սոֆյա Հովսեփյանի հետ ու վերջինիս հորդորել կա՛մ այսուհետ չբարձրաձայնել ՀԱԿ-ի դիրքորոշումները, կա՛մ առավելագույնս լոյալ լինել:


Այնպես չէ «իշխող կուսակցության ներսում, որ Սոֆյայի տեսակետը կիսողներ չկան, բայց քիչ չեն նաև ՀԱԿ-ի այլ անդամների ասածներն անվերապահորեն ընդունողները: Հետագա գլխացավանքից զերծ մնալու համար երիտասարդ պատգամավորին խմբակցության առավել հասուն ու գրագետ զանգվածը հորդորել է «ջրել» թեման, եթե պետք լինի անգամ զիջողական դիրք ընդունել ու խուսափել հետագա շահարկումներից: Բացի այդ, քանի որ, ըստ որոշ աղբյուրների, Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հանդիպումներ են ունենում, ապա կարելի է ենթադրել, որ երկու կուսակցությունների հարաբերություններում ջղաձգումները ցանկալի չեն»,- ասաց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ