Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Չծառայածներն ինչ գիտեն՝ ինչ է ծառայությունը

Չծառայածներն ինչ գիտեն՝ ինչ է ծառայությունը
16.03.2019 | 21:29

Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել։ Սա կառավարությանը երկու մասի է բաժանել։ ՊՆ-ը դեմ է գործարքին, բայց կառավարությունը՝ Լենա Նազարյանի ամուսնու կառույցով՝ պետգույքով, ցանկանում է օտարել վարժարանին տրված կառույցը։

Նոր կառավարությունը ինչ հիմնավորում էլ բերի, չի կարող արդարացվել, այն պարզ պատճառով, որ պատերազմական երկրում պրոֆեսիոնալ զինվորականներ պատրաստելն առաջնային է։ Վարժարանը պետք է անհրաժեշտ բոլոր պայմաններն ունենա, իսկ այս կառույցը նման հնարավորություն տալիս է, ուրեմն ինչու են ուզում բանակից խլել այս հնարավորությունը։ Միթե չծառայածների այս կառավարության համար ավելի կարևոր է բիզնեսը(այն էլ դեռ հարց է՝ այս օտարումից որքան է շահում պետությունը, որքան չինովնիկն անձամբ), քան պատրաստված կադրեր բանակին տալը։ Ի վերջո, ինչու զինվորական գործն այս բարդ օրերին նախընտրած երիտասարդն ավելի վատ պայմաններում պիտի սովորի, քան այն, ինչ Դիլիջանում է արվում։ Լիովին հասկանալի է նոր կառավարության «ախորժակը» այս կառույցի հարցում, այն բավական հրապուրիչ և ընդարձակ է ցանկացած բիզնես ծրագիր իրականացնելու համար, ուստի ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում, անգամ եթե խոսքը երկրի պաշտպանության մասին է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ