Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ծառերն են մեղք, գոնե ջրեք

Ծառերն են մեղք, գոնե ջրեք
09.07.2019 | 01:08

Մամուլն արդեն գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չրերի բիզնեսը զարգացնելու համար նախորդ տարի 35 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել։ Սակայն չիր ոչ թե միրգն է դարձել, այլ այն այգիները, որոնք Ավինյանը և նրա ընտանիքը պատրաստվում էին 35 հազար դոլարով «զարգացնելու»։ Մեր տեղեկություններով, Պտղնի գյուղում փոխվարչապետի ընտանիքին պատկանող այգիները չորացել են, քանի որ բացարձակապես չեն ոռոգվում, չեն մշակվում, էլ ուր մնաց բերք տան ու չրի վերածվեն։


Ստացվում է՝ նախորդ տարի փոխվարչապետի «բարձր հովանու» ներքո սեփական ընկերությանը տրված դրամաշնորհն ընդամենը «ճարպիկ» հնարք էր, որով դրսի կառույցին ցույց են տվել, թե իբր ուզում են բիզնես զարգացնել, բայց գումարն ստացել և ամեն ինչ մոռացել են. փոխվարչապետի էլ ինչի՞ն են պետք բաղ ու բախչան։ Հիշեցնենք, որ ժամանակին Տիգրան Ավինյանին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ին դրամաշնորհ է տրվել Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման և զարգացման բանկի ու Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Նպատակային ֆինանսավորման համաձայնագրի» շրջանակում։ Լա՜վ նպատակային ֆինանսավորում է` չեղած չրերի դիմաց։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ