ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նոր սմարթֆոններ՝ Samsung-ից. Galaxy Fold-ը մոտ 2000 դոլար կարժենա

Նոր սմարթֆոններ՝ Samsung-ից. Galaxy Fold-ը մոտ 2000 դոլար կարժենա
07.09.2019 | 10:26

Ծալվովի էկրանով նոր սմարթֆոնները՝ Galaxy Fold-ը, ինչի արտադրողը հարավկորեական Samsung ընկերությունն է, կթողարկվեն 2020-ին: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը:

«6.7 դյույմ անկյունագիծ ու ծալովի էկրան այն կունեն, ծալվելով քառակուսի կդառնա: Նոր հեռախոսն առաջին Galaxy Fold-ից ավելի բարակ կլինի, գուցե և՝ ավելի հասանելի»,- գրում է աղբյուրը:

Նշենք, որ Samsung-ի Galaxy Fold հեռախոսի առաջին տարբերակը ներկայացվել է դեռևս այս տարվա գարնանը, բայց այն վաճառքի չի հանվել՝ փորձարկվող մոդելներում առկա խնդիրների պատճառով։

Հավելենք նաև, որ Galaxy Fold-ի հիմնական էկրանը 4.6 դյույմ անկյունագծով է, լրացուցիչ էկրանինը՝ 7.3 դյույմ։ Այն կարժենա 1980 ԱՄՆ դոլար:

Դիտվել է՝ 4289

Մեկնաբանություններ