ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ձու­կը գլ­խից է հո­տում

Ձու­կը գլ­խից է հո­տում
13.12.2019 | 00:09
Ե­րեկ կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը դի­մադ­րում է հե­ղա­փո­խու­թյա­նը: «Ե­կեք ար­ձա­նագ­րենք, որ ամ­բողջ պե­տա­կան հա­մա­կար­գը հե­ղա­փո­խու­թյա­նը դի­մադ­րում ա և այդ դի­մադ­րու­թյու­նը ես ջար­դե­լու եմ, չկա ու­րիշ տար­բե­րակ, ո­րով­հետև ՀՀ ժո­ղո­վուրդն ինձ ձայն ա տվել, որ այս երկ­րում փո­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­նա, ոչ թե տար­բեր ա­ռիթ­նե­րով ա­նընդ­հատ պտտ­վենք, պտտ­վենք»,- ըն­դգ­ծեց նա: Ի­րա­կա­նում Պապ թա­գա­վո­րից Հի­սուս ու Հռո­մի պապ դար­ձած Փա­շի­նյա­նին ան­հան­գս­տաց­նում է ոչ թե բո­լոր ո­լորտ­նե­րում «հե­ղա­փո­խու­թյան» պան­ծա­լի ա­վար­տը, այլ որ պե­տա­կան հա­մա­կար­գը սկ­սել է այլ տրա­մա­բա­նու­թյամբ աշ­խա­տել, ին­չը Փա­շի­նյա­նին բնավ հար­մար չէ: Ինչ­պես «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նում, այն­պես էլ կա­ռա­վար­ման օ­ղակ­նե­րում այ­սօր­վա վար­չա­պե­տը յու­րա­յին­ներ չու­նի, էլ չենք ա­սում, որ մի­ջին օ­ղակ­նե­րում աշ­խա­տող­նե­րը հիմ­նա­կա­նում հին կադ­րեր են և նո­րե­րի հետ ի­րենց հար­մա­րա­վետ չեն զգում:
Ա­վե­լին, նրանց «դի­մադ­րու­թյու­նը», ըստ կա­ռա­վա­րու­թյան մեր աղ­բյու­րի, մի քա­նի ձևով է ար­տա­հայտ­վում. նախ` ո­մանք չեն էլ ցան­կա­նում որևէ ար­դյունք ա­պա­հո­վել, քա­նի որ շատ ա­վե­լին են հաս­կա­նում ո­լոր­տից, քան ի­րենց վե­րա­դա­սը, դրա հա­մար կա­րո­ղա­նում են գոր­ծի ի­մի­տա­ցիա ստեղ­ծել: Մյուս­նե­րը, ո­րոնք նաև նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ են աշ­խա­տել, օր ա­ռաջ ու­զում են տա­պալ­ված տես­նել այս իշ­խա­նու­թյու­նը: Վեր­ջին խումբն էլ նոր ե­կած կադ­րերն են, ո­րոնք գոր­ծից գլուխ չեն հա­նում, բայց մեծ հա­վակ­նու­թյուն­ներ ու­նեն, ցույց են տա­լիս, թե աշ­խա­տում են, բայց, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, ա­մեն վայր­կյան սպա­սում են, թե տուն գնա­լու ժա­մը երբ է գա­լու: Այն­պես որ, պե­տա­կան հա­մա­կար­գում ոչ թե դի­մադ­րու­թյուն կա, այլ ըն­դա­մե­նը ա­նար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում, իսկ ձու­կը, ինչ­պես գի­տենք, գլ­խից է հո­տում:
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ