Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փլե­յօֆ­յան հան­դի­պում­նե­րի սպա­սու­մով

Փլե­յօֆ­յան հան­դի­պում­նե­րի սպա­սու­մով
13.12.2019 | 01:13
Վերջ: Բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը տր­ված են, հայտ­նի են ինչ­պես Չեմ­պիոն­նե­րի, այն­պես էլ այս­տե­ղից Եվ­րո­պա­յի լի­գա­յի փլե­յօ­ֆյան փուլ գոր­ծուղ­ված թի­մե­րը:
Ա­նակն­կալ­նե՞ր:
Ի­հար­կե: Ա­ռանց դրանց ինչ­պե՞ս կլի­ներ:
Այլ բան, որ ո­մանց հա­մար դրանք ցա­վոտ էին, ո­մանց հա­մար՝ հի­վան­դին ժա­մա­նա­կին հասց­ված դե­ղի ար­ժեք ու­նե­ցող:
A ԽՈՒՄԲ
Ի­րենց հա­մար ո­չինչ չա­սող հան­դի­պում­ներ էին «Գա­լա­թա­սա­րա­յի» հետ «Պա­րի Սեն Ժեր­մե­նի», «Բրյու­գեի» հետ Մադ­րի­դի «Ռեա­լի» դի­մա­կա­յու­թյուն­նե­րը, քա­նի որ բաղ­ձա­լի ու­ղեգ­րերն ու­նե­նա­լու հար­ցե­րը վա­ղուց լու­ծել էին: Եվ այ­դու­հան­դերձ, «կլա­սի» խն­դիր կա, ո­րը ի­րեն հար­գող ա­կում­բը չի կա­րող հաշ­վի չառ­նել: Ա­հա հենց այդ հաշ­վի առ­նե­լը թուր­քա­կան թի­մին ար­ժե­ցավ բաց թո­ղած հինգ ան­պա­տաս­խան գոլ: Հա­մե­մա­տա­բար ա­վե­լի թեթև վա­խե­րով պր­ծավ 1։3 հաշ­վով զի­ջած «Բրյու­գեն», ո­րը, «Գա­լա­թա­սա­րա­յի» հա­մե­մա­տու­թյամբ ա­վե­լի ու­ժեղ լի­նե­լով, պայ­քա­րը շա­րու­նա­կե­լու է Եվ­րո­պա­յի լի­գա­յում:
Սա­կայն, մինչ հա­ջորդ խմ­բե­րին անդ­րա­դառ­նա­լը, այս խմ­բի առն­չու­թյամբ մի փոք­րիկ դի­տար­կում էլ ա­նենք, մա­նա­վանդ որ հենց այս խում­բը նկա­տի ու­նենք թի­մե­րի «կլա­սի»՝ հար­գի ու կար­գի մա­սին խո­սե­լիս: «Բրյու­գեի» հետ հան­դի­պու­մից հե­տո հրա­վիր­ված մամ­լո ա­սու­լի­սում Զի­դանն անդ­րա­դար­ձել է չա­փա­զանց նուրբ թե­մա­յի ու ակն­հայ­տո­րեն… Սա­կայն նախ ե­կեք լսենք նրա ա­սա­ծը, որ փո­խան­ցել է Goal-ը. «Ար­դյո՞ք պետք է խու­սա­փենք «Լի­վեր­պու­լից»: Ե­թե խա­ղանք նրանց հետ, կոչն­չաց­նենք նրանց»:
Սա այն դեպ­քե­րից է, ո­րոնց վե­րա­բեր­մամբ աս­վում է. «Նախ թռիր ա­ռուն, հե­տո նոր ա­սա` հոպ»: Բայց ե­կեք ու­րիշ­նե­րի հա­րա­բե­րու­թյուն­ներ պար­զե­լը թող­նենք ու­րիշ­նե­րին ու բա­վա­րար­վենք ե­ղա­ծի սոս­կա­կան վկա­յա­կո­չու­մով:
B ԽՈՒՄԲ
Այն­պես չէ, որ սե­փա­կան հար­կի տակ «Բա­վա­րիա­յից» խայ­տա­ռակ հաշ­վով կրած պար­տու­թյան հա­մար կա­րո­ղա­ցավ վրեժ­խն­դիր լի­նել «Տո­տեն­հե­մը», սա­կայն, բո­լոր դեպ­քե­րում, 1։3 հաշ­վով պար­տու­թյու­նը 2։7 հաշ­վով պար­տու­թյուն չէ: Ա­հա այս­պի­սի ա­վարտ է ու­նե­ցել խմ­բա­յի­նում տե­ղե­րի ա­ռու­մով ոչ մի նշա­նա­կու­թյուն չու­նե­ցող «Բա­վա­րիա»-«Տո­տեն­հեմ» դի­մա­կա­յու­թյու­նը, ո­րում ներ­կա­յաց­ված թի­մե­րը վա­ղուց էին լու­ծել Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի փլեյ-օ­ֆում հան­դես գա­լու խն­դի­րը: Նկա­տենք, որ մյուն­խեն­ցի­նե­րը խմ­բա­յի­նում հաղ­թա­նա­կով են ա­վար­տել բո­լոր հան­դի­պում­նե­րը, ցույց տվել խփած-բաց թո­ղած գն­դակ­նե­րի փայ­լուն հա­րա­բե­րակ­ցու­թյուն՝ 24:5, ին­չը ռե­կոր­դա­յին ար­դյունք է այս խա­ղար­կու­թյան խմ­բա­յին հան­դի­պում­նե­րի պատ­մու­թյու­նում:
Խա­ղի առն­չու­թյամբ ա­վե­լորդ չհա­մա­րենք Ժո­զե Մոու­րի­նիո­յի դի­տար­կու­մը, ո­րը մեջ­բե­րել է ՈՒԵ­ՖԱ-ի պաշ­տո­նա­կան կայ­քը. «Լավ ու կարևոր խաղ էր ինձ հա­մար, բայց ես չեմ ցան­կա­նում բարձ­րա­ձայ­նել այն հետևու­թյուն­նե­րը, որ ա­նում եմ: Ինձ հա­մար շատ ար­ժե­քա­վոր ին­ֆոր­մա­ցիա եմ հա­վա­քել: Մենք խա­ղում էինք շատ ու­ժեղ թի­մի դեմ, և սա լա­վա­գույն ստու­գումն էր մեզ հա­մար: Կնա­խընտ­րեի հաղ­թել կամ ոչ-ո­քի խա­ղալ: Կամ էլ Սո­նը վերջ­նա­մա­սում գոլ խփեր, ու մենք պարտ­վեինք 2:3, ոչ թե 1:3: Չէի ցան­կա­նում, որ բա­ցա­սա­կան ար­դյուն­քը մեզ վրա ստ­վեր նե­տեր: Կար­ծում եմ՝ այ­սօր կա­րե­լի է լա­վը խո­սել մեր մի շարք տղա­նե­րի մա­սին»:
Սա­կայն այս­տեղ շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յինն «Օ­լիմ­պիա­կոս»-«Ցր­վե­նա զվեզ­դա» մր­ցակ­ցու­թյունն էր, որ­տեղ ո­րոշ­վե­լու էր, թե նրան­ցից որ մեկն է հան­դես գա­լու Եվ­րո­պա­յի լի­գա­յում: Հու­նա­կան ա­կում­բը կա­րո­ղա­ցավ օգ­տա­գոր­ծել սե­փա­կան դաշ­տի ա­ռա­վե­լու­թյու­նը, ու ո­չինչ որ դա ե­ղավ նվա­զա­գույն հաշ­վով: Շատ ա­վե­լի կարևո­րը ե­րեք միա­վորն էր, որ թույլ տվեց շր­ջան­ցել «Ցր­վե­նա զվեզ­դա­յին»:
C ԽՈՒՄԲ
Զագ­րե­բի «Դի­նա­մո»-«Ման­չեստր Սի­թի» մր­ցակ­ցու­թյան ելքն ի սկզ­բա­նե կան­խո­րոշ­ված էր՝ նկա­տի ու­նե­նա­լով մր­ցակ­ցող կող­մե­րի քա­շա­յին ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը: Փաս­տո­րեն, ի­րա­վի­ճա­կի մեջ փո­փո­խու­թյուն կա­րող էր մտց­նել միայն «քա­ղա­քա­յին­նե­րի» ով ի­մա­նա ինչ հո­վե­րով տար­վե­լը: Ի դժ­բախ­տու­թյուն տան­տե­րե­րի` հյու­րե­րը չու­նե­ցան այդ ան­պա­տե­հու­թյունն ու հաղ­թե­ցին 4:1 հաշ­վով։ Հեթ տրիկ է հե­ղի­նա­կել Գաբ­րիել Ժե­զու­սը, ո­րը խա­ղա­դաշ­տում հա­ջո­ղու­թյամբ գա­լիս է լրաց­նե­լու Ա­գուե­րո­յի բա­ցա­կա­յու­թյու­նը:
Ինչ­պես B խմ­բի պա­րա­գա­յում, այս­տեղ էլ ա­ռանց­քա­յի­նը «Շախ­տյոր»-«Ա­տա­լան­տա» հան­դի­պումն էր, որ­տեղ ուկ­րաի­նա­ցի ֆուտ­բո­լիստ­նե­րի հա­մար կա­նաչ լույ­սի է­ֆեկտ կա­րող էր ու­նե­նալ ան­գամ ոչ-ո­քին: Ի դժ­բախ­տու­թյուն սե­փա­կան եր­կր­պա­գու­նե­րի, «Շախ­տյորն» ի զո­րու չե­ղավ խն­դի­րը լու­ծե­լու (պարտ­վել է 0։2 հաշ­վով) ու ստիպ­ված է մր­ցե­լույթ­նե­րը շա­րու­նա­կե­լու կար­գով մեկ աստի­ճան ցածր խա­ղար­կու­թյու­նում: Ինչ վե­րա­բե­րում է ի­տա­լա­կան ա­կում­բին, հայ­կա­կան հան­րա­հայտ կի­նո­յի հե­րո­սի ա­սա­ծի պես` ինքն ի­րեն պարգևատ­րեց:
Ըն­թեր­ցո­ղին ակ­ներևո­րեն հե­տաքր­քիր կլի­նի ի­մա­նալ, թե «Ա­տա­լան­տա­յի» այս հաղ­թա­նա­կը ե­ղա­ծից զատ նաև ու­րիշ ինչ է նշա­նա­կել. ի­տա­լա­կան ա­կում­բը լի­գա­յի պատ­մու­թյան մեջ դար­ձել է ա­ռա­ջին թի­մը, ո­րը փլեյ-օ­ֆի ու­ղե­գիր է նվա­ճել մեկ­նար­կա­յին ե­րեք խա­ղը տա­նուլ տա­լուց հե­տո:
D ԽՈՒՄԲ
Այս խմ­բի եր­կու դի­մա­կա­յու­թյունն էլ ա­վարտ­վել է 2:0 հաշ­վով: Խմ­բա­յին ի­րենց հար­ցե­րը վա­ղօ­րոք լու­ծած Մադ­րի­դի Աթ­լե­տի­կոն» շանս չի տվել «Լո­կո­մո­տի­վին», «Յու­վեն­տու­սը» գե­րա­զան­ցել է «Բա­յե­րին»: Սա­կայն այս հան­դի­պում­նե­րում գրանց­ված խա­ղա­հա­շի­վը կա­րող է մո­լո­րու­թյան մեջ գցել ֆուտ­բո­լա­սե­րին՝ թյուր պատ­կե­րա­ցում ստեղ­ծե­լով, թե եր­կու­սում էլ մո­տա­վո­րա­պես նույն կար­գի լար­վա­ծու­թյամբ մր­ցակ­ցու­թյուն է ե­ղել: Ոչ և հա­զար ան­գամ ոչ: Ռու­սա­կան ա­կում­բը մադ­րիդ­ցի­նե­րի հետ դի­մա­կա­յու­թյու­նում թո­ղել է չա­փից ա­վե­լի թույլ թի­մի տպա­վո­րու­թյուն ու խո­րա­պես եր­ջա­նիկ պի­տի լի­նի, որ ար­ձա­նագր­վել է նման փոքր հաշ­վով պար­տու­թյուն (ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ թի­մի դար­պա­սին նշա­նակ­ված եր­կու 11-մետ­րա­նոց էլ չե­ղարկ­վել է), մինչ­դեռ գեր­մա­նա­կան ա­կումբն ա­ռան­ձին պա­հե­րի ա­ռու­մով եր­բեմն ան­գամ փա­կու­ղու ա­ռաջ է կանգ­նեց­րել թու­րին­ցի­նե­րին: Զուտ ըն­թեր­ցո­ղին ա­ռանձ­նա­կի չլա­րե­լու նկա­տա­ռու­մով հա­վե­լենք, որ «Յու­վեն­տուսն» ու «Աթ­լե­տի­կոն» մր­ցե­լույթ­նե­րը շա­րու­նա­կե­լու են Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում, «Բա­յե­րը» գոր­ծուղ­վում է Եվ­րո­պա­յի լի­գա, իսկ Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տի­վը» կա­րող է անց­նել ա­մա­նո­րյա տո­նե­րի անց­կաց­մա­նը պատ­րաստ­վե­լուն:
E ԽՈՒՄԲ
«Զալց­բուրգ»-«Լի­վեր­պուլ» դի­մա­կա­յու­թյու­նում հաղ­թե­լու դեպ­քում Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի ու­ղեգ­րե­րի հար­ցում դեռևս կա­րող էր գոր­ծոն լի­նել ավ­ստ­րիա­կան ա­կում­բը՝ պայ­մա­նով, ե­թե «Գեն­կին» հյու­րըն­կա­լած, ներ­քին ա­ռաջ­նու­թյու­նում վայ­րի­վե­րում­նե­րով հան­դես ե­կող «Նա­պո­լին» սե­փա­կան հար­կի տակ զի­ջեր խմ­բա­յին բա­ցա­հայտ հետ­նա­պա­հին: Կարճ կա­պենք՝ պայ­մա­նա­կա­նու­թյուն­նե­րը չգոր­ծե­ցին, «մեր­սի­սայդ­ցի­նե­րը» տան­տե­րե­րի նկատ­մամբ ա­ռա­վե­լու­թյան հա­սան եր­կու րո­պեի ըն­թաց­քում եր­կու գոլ հե­ղի­նա­կե­լով ու սե­փա­կան դար­պասն ան­խո­ցե­լի պա­հե­լով, ի­տա­լա­ցի­նե­րը հյու­րե­րին տուն ճամ­փե­ցին չորս գն­դակ բեռ­նած՝ սե­փա­կան դար­պասն ա­նա­ռիկ պա­հե­լով: Վերջ­նա­հաշ­վում խմ­բում ա­նակն­կալ չգ­րանց­վեց, ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րով փլե­յօ­ֆյան փուլ դուրս ե­կան «Լի­վեր­պուլն» ու «Նա­պո­լին»: Եվ­րո­պա­յի լի­գա­յում հան­դես կգա «Զալց­բուր­գը»:
Այս­տեղ հարկ հա­մա­րենք նշել, որ «Գեն­կի» հետ հան­դի­պում­նե­րից ժա­մեր անց ի­տա­լա­կան ա­կում­բի գլ­խա­վոր մար­զիչ Կառ­լո Ան­չե­լո­տին թի­մի մամ­լո ծա­ռա­յու­թյան շուր­թե­րով բարձ­րա­ձայ­նել է պաշ­տո­նից ա­զատ­վե­լու մա­սին: Ակն­հայտ է, որ հե­ռա­ցու­մը նա ձգձ­գում էր գո­նե այս խա­ղար­կու­թյու­նում թի­մը քիչ թե շատ լու­սա­վոր հան­գր­վան հա­նե­լու մտա­հո­գու­թյամբ: Թե­մա­յից դուրս նկա­տենք, որ Ան­չե­լո­տիի պաշ­տո­նի հիմ­նա­կան թեկ­նա­ծու է դի­տարկ­վում «Մի­լա­նի» նախ­կին գլ­խա­վոր մար­զիչ, ոչ պա­կաս կո­լո­րի­տա­յին ֆուտ­բո­լիս­տի հա­մա­րում ու­նե­ցած Ջե­նա­րե Գա­տու­զոն:
F ԽՈՒՄԲ
Մեկ­նա­բա­նե­լով Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խմ­բա­յին փու­լի 6-րդ տու­րի խա­ղում «Բար­սե­լո­նի» դեմ տնա­յին պար­տու­թյու­նը (1:2)՝ «Ին­տե­րի» գլ­խա­վոր մար­զիչ Կոն­տեն ա­սել է. «Այս հան­դի­պու­մում հաղ­թե­լու շան­սեր ու­նեինք, ստեղ­ծե­ցինք մի քա­նի հնա­րա­վո­րու­թյուն, բայց բա­վա­րար սառ­նասր­տու­թյուն չու­նե­ցանք դրանք օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: Ես բո­ղո­քե­լու տեղ չու­նեմ, քա­նի որ իմ խա­ղա­ցող­նե­րը տվել են ի­րենց ամ­բողջ ու­ժը»: Հա­վե­լենք, որ կա­տա­լո­նյան ա­կում­բը հան­դիպ­մա­նը փաս­տա­ցի մաս­նակ­ցել է փորձ­նա­կան կազ­մով, իսկ հաղ­թա­կան գո­լը խփած Ան­սու­մա­նե Ֆա­տին դար­ձել է Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի պատ­մու­թյան մեջ գոլ հե­ղի­նա­կած ա­մե­նաե­րի­տա­սարդ ֆուտ­բո­լիս­տը (17 տա­րե­կան, 40 օ­րա­կան): Մի­լան­ցի­նե­րը եր­րորդն են, կխա­ղան Եվ­րո­պա­յի լի­գա­յի փլեյ-օ­ֆում:
Թերևս կա­րե­լի էր թե­ման փա­կել՝ տեղ չտա­լով «Բար­սե­լո­նի» գլ­խա­վոր մար­զիչ Էռ­նես­տո Վալ­վեր­դեի այն ա­սա­ծին, թե «մենք պար­տա­վոր­ված ենք զգում հաղ­թե­լու այս մր­ցա­շա­րում, ե­թե մո­ռա­ցու­թյան տված լի­նեինք, թե կա­տա­լո­նյան ա­կում­բը վեր­ջին ան­գամ երբ է հաղ­թել այս խա­ղար­կու­թյու­նում, ու ինչ ան­համ­բե­րու­թյամբ են թի­մի եր­կր­պա­գու­նե­րը սպա­սում այդ բաղ­ձա­լի ի­րա­դար­ձու­թյան կրկն­մա­նը»:
Երկ­րորդ ու­ղե­գի­րը բա­ժին է հա­սել չե­խա­կան «Սլա­վիա­յին» հյու­րըն­կա­լած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա­յին»՝ 2:1: Թե այս մր­ցակ­ցու­թյու­նում ինչ գնով է գեր­մա­նա­ցի­նե­րին տր­վել հաղ­թա­նա­կը, ըն­թեր­ցո­ղին «լսեց­նենք» թի­մի գլ­խա­վոր մար­զիչ Լյու­սիեն Ֆավ­րի ա­սա­ծով. «Խենթ հան­դի­պում էր, բայց մենք պի­տի հաղ­թեինք ու հաղ­թե­ցինք: Շատ բարդ հան­դի­պում էր: «Սլա­վիան» շատ լավ խա­ղաց: Ի վեր­ջո մենք հաղ­թե­ցինք»:
G ԽՈՒՄԲ
Ֆրան­սիա­կան «Լիո­նին» հյուր գնա­ցած գեր­մա­նա­կան «Լայպ­ցիգն» ա­ռա­ջի­նիս խմ­բա­յինն ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նով ա­վար­տե­լու փոք­րիկ իսկ հնա­րա­վո­րու­թյուն էլ չտ­վեց՝ հարկ ե­ղա­ծից ա­վե­լի մեծ զիջ­ման գնա­լով ու խա­ղա­վար­տին մոտ հա­շիվն ըն­դա­մե­նը հա­վա­սա­րեց­նել թույլ տա­լով: Այս­տեղ, փաս­տո­րեն, սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հան­դի­պու­մը «Բեն­ֆի­կա»-«Զե­նիթ» դի­մա­կա­յու­թյունն էր, որ­տեղ, Եվ­րո­պա­յի լի­գա­յի ու­ղե­գիր ձեռք գցե­լու հա­մար, ռու­սա­կան թի­մին միան­գա­մայն կբա­վա­րա­րեր և ոչ-ո­քին: Սա­կայն ան­գամ սա սան­կտ­պե­տեր­բուրգ­ցի­նե­րի հա­մար դար­ձավ ան­հաս գա­գաթ: Պոր­տու­գա­լա­ցի­նե­րը, զուտ ա­ռող­ջա­պա­հա­կան նկա­տա­ռում­նե­րով, հյու­րե­րին ե­րեք գո­լի «նե­րար­կում» ա­րե­ցին ու տուն ճամ­փե­ցին ա­մե­նա­կարճ եր­թու­ղով:
H ԽՈՒՄԲ
Խմ­բա­յին այս խա­ղար­կում­նե­րի թերևս ա­մե­նա­խո­շոր ա­նակն­կա­լը ե­ղավ հո­լան­դա­կան «Ա­յաքսն» իր ցույց տված խա­ղով ու Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյու­նից դուրս մնա­լով, և սա այն դեպ­քում, երբ այն ան­ցած տա­րի գլ­խա­վոր եզ­րա­փակ­չում է հան­դես ե­կել ու տպա­վո­րել իր փայ­լուն խա­ղով: Ա­սենք, որ այս խմ­բում եր­կու ու­ղեգ­րին հա­վա­սա­րա­պես հա­վակ­նում էր ե­րեք թիմ: Ինչևէ, հո­լան­դա­ցի­նե­րին «գծե­րից» հա­նո­ղը իս­պա­նա­կան «Վա­լեն­սիան» էր՝ 1:0:
Բո­լոր կար­գի ա­նակն­կալ­նե­րից զերծ մնա­լու հա­մար հաղ­թա­նակ էր անհ­րա­ժեշտ և «Չել­սիին»: Ֆրան­սիա­կան «Լի­լի» հետ տնա­յին խա­ղում «ազն­վա­կան­ներն» ա­ռա­ջադր­ված խն­դի­րը պատ­վով լու­ծե­ցին՝ 2:1:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Հ.Գ. 1. Մյուն­խե­նի «Բա­վա­րիա­յի» հար­ձակ­վող Ռո­բերտ Լևան­դովս­կին կրկ­նել է ան­ցած տար­վա հա­ջո­ղու­թյունն ու 10 գո­լով դար­ձել խմ­բա­յին փու­լի լա­վա­գույն ռմ­բար­կու, ին­չը եր­կու­սով շատ է նա­խորդ տար­վա ար­դյուն­քից: Նկա­տենք, որ լե­հը չի մաս­նակ­ցել այս խա­ղար­կու­թյան վեր­ջին տու­րի հան­դիպ­մա­նը:
Հ.Գ. 2. Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի պատ­մու­թյան մեջ փլե­յօ­ֆյան փու­լում ա­ռա­ջին ան­գամ հան­դես կգան թի­մեր, ո­րոնք ներ­կա­յաց­նում են բա­ցա­ռա­պես եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին գեր­տե­րու­թյուն­նե­րը:
Հ.Գ. 3. Համ­փո­փում նյու­թի, ա­սենք, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մեկ ու­թե­րորդ եզ­րա­փակ­չի վի­ճա­կա­հա­նու­թյու­նը կկա­յա­նա դեկ­տեմ­բե­րի 16-ին: Այն­պես որ, հաշ­ված օ­րեր են մնա­ցել ի­մա­նա­լու, թե ա­ռա­ջի­կա­յում ինչ ա­րյան գե­տեր են հո­սե­լու, ու ար­դեն իսկ կու­նե­նանք վա­ղօ­րոք եզ­րա­փա­կիչ:
Դիտվել է՝ 5253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ