Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլը՝ ճիշտ չէ՛ր ու չէ՛

Նիկոլը՝ ճիշտ չէ՛ր ու չէ՛
31.05.2023 | 10:42

Ցանկացած նոր քաղաքական ընդդիմադիր ձևաչափ,որի նպատակը կապիտուլյանտների խունտայի հեռացումն է, Արցախի Ադրբեջանի կազմում չլինելն է ու Հայաստանում ազգային պետականության վերականգնումը ՝ ընդունելի ու ողջունելի է, եթե այդ շարժումը մերժում է 2018-ի իշխանազավթումը։

Սա պետք է լինի հստակ ջրբաժանը։

Չի կարող որևէ շարժում ազգային ու պետականամետ լինել, եթե չի դատապարտում 2018-ի հակաղարաբաղյան ու հակապետական կործանարար շարժումը։

Մի բան հստակ է` Նիկոլը՝ ճիշտ չէ՛ր ու չէ՛։

Արցախ ազատագրողներին ու Ապրիլյան հաղթանակներ կերտողներին «մերժելը» սխալ էր ու դատապարտելի։

Սա պետք է գիտակցենք ու լայն ազգային համախմբումով հասնենք Նիկոլի ռեժիմի հեռացմանը,Արցախի պաշտպանությանն ու ազգային պետականության վերականգնմանը։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ