Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաքվե»

«Հայաքվե»
30.06.2023 | 20:31

Սիրելի բարեկամներ,

երեկ մենք հաջողությամբ մեկնարկեցինք «Հայաքվե»-ի ստորագրահավաքը Երևանում, այսօր կբացվի ստորագրահավաքը Գյումրիում, այնուհետև Վանաձորում, ապա մյուս մարզկենտրոններում և մարզերի խոշորացված համայնքներում:

Երեկ ես բազմաթիվ հարցեր եմ ստացել «Հայաքվե»-ի մասին, որոնց ի պատասխան ստորև ներկայացնեմ մի քանի կարևոր փաստ՝

ա) «Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չի: Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը:

բ) «Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված տարբեր ստորագրահավաքների տաղավարները «Հայաքվե»-ի հետ կապ չունեն:

գ) «Հայաքվե»-ի համար ստորագրելու համար պարտադիր է ՀՀ անձնագրի կամ նույնականացման քարտի առկայությունը:

դ) ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները, անկախ գրանցման վայրից (ներառյալ Արցախի գրանցմամբ), կարող են քվեարկել ցանկացած ստորագրահավաքի կետում:

ե) և վերջապես, «Հայաքվե»-ին մասնակցած բոլոր մեր համախոհները պարտադիր կերպով մասնակցության հավաստագիր են ստանում, որ կարելի է ներկայացնել Ֆեյսբուքի սեփական էջում, ինչպես նաև օգտագործել մեր հետագա միջոցառումներին մասնակցելու համար:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են «Հայաքվե»-ին, և սիրով սպասում ենք մեր բոլոր արժանապատիվ համախոհներին ստորագրահավաքի կետերում:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 5637

Մեկնաբանություններ