ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Գրողը ձեզ տանի՝ անաստված սրիկաներ

Գրողը ձեզ տանի՝ անաստված սրիկաներ
09.09.2023 | 14:04

Չդադարող ողբերգություններ ու դրա ֆոնին՝ վակխանալիայի նմանվող անկարգություններ Երևանում:

Մարդը մասնակցել է կեղծ հեղափոխությանը, 15 հազար դոլարով ազատվել է բանակից, հազարներին ուղարկել է մահվան, հիմա էլ ստիպում է, որ մանկապարտեզների ու դպրոցների աշխատողները մասնակցեն իր հանրահավաքին:

Էն մյուսը զանգում է որդի կորցրած հորն ու պահանջում, որ վերջինս իր հարցազրույցներում Սերժիկին քիչ քննադատի:

Հետո՝ եկեղեցի, ուսերի լանության բացված ոտքեր, խաչակնքումներ ու տեղադրում համացանցում:

Գրողը ձեզ տանի՝ անաստված սրիկաներ:

Սեփական լակոտներին կանադաներում ու ամերիկաներում տեղավորած՝ հող հանձնողին հողին հանձնող ազգայնականները միտինգների են հրավիրում, որպեսզի իշխանությունից քշեն՝ հող հանձնողին հողին հանձնող մեկ այլ՝ նախկին ազգայնականի:

-Ես չլոցի կխաղամ, իսկ դուք գոռացեք Արցախ,-ասում է էն մյուսը: Գոռացեք, որ փրկենք:

-Հաջորդ տարի Շուշիում պիտի հանդիպենք,-հայտարարում է Սերժիկի միտինգավորը:

Երկու տարի պառլամենտում գործակալների թեմայով լռած երեսփոխանը ՝ հեռախոսի տեսախցիկը միացնում է, մոտենում է ոստիկանին ու Արցախի մասին ինչ-որ հարցեր է տալիս: Ոստիկանը, որ ոստիկան լիներ, հեռախոսն, առանց կամերան անջատելու, տեղում կմտցներ ... աչքդ:

Եթե Երևանը ձեզ համար այդքան թանկ է, ինչու՞ եք պղծում այդ քաղաքի մթնոլորտը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ