«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Այդ Կաշին սադրիչով ինչու՞ չեն զբաղվում

Այդ Կաշին սադրիչով ինչու՞ չեն զբաղվում
23.03.2024 | 15:20

Ռուսաստանցի «անկախ» լրագրող Օլեգ Կաշինը սենսացիա է արել. նրա խոսքերով՝ Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում» կատարված ահաբեկչությունը հայ ծայրահեղականների ձեռքի գործն է։ Նա ասել է, որ հայերը «ահաբեկչության հարուստ ավանդույթներ ունեն»՝ հիշեցնելով 1977 թվականին Մոսկվայի մետրոյում պայթյունի մասին։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Ռուսաստանի հայերի ու ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ինչու՞ չեն զբաղվում սադրիչ-կեղծարար Կաշինով, նրան օրենքով պատասխանատվության չեն ենթարկում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ