ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Անհասկանալի է` որտեղի՞ց է Փաշինյան Նիկոլին հայտնի դարձել «ինչ-որ մարդկանց» սեռական ցանկությունների մասին

Անհասկանալի է` որտեղի՞ց է Փաշինյան Նիկոլին հայտնի դարձել «ինչ-որ մարդկանց» սեռական ցանկությունների մասին
23.11.2024 | 18:30

«Բա որ մենք ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»,- ասում է Փաշինյան Նիկոլը:

Մեծ հաշվով, պարզ է, թե ինչ է ցանկանում ասել Փաշինյան Նիկոլը: Պարզ չէ միայն, թե ինչու է նա իր խոսքի մեջ կիրառում «գրգռել» եզրույթը:

Կարող էր, չէ՞, Փաշինյան Նիկոլը «գրգռել» բառի փոխարեն օգտագործել վերջինիս հոմանիշներից մեկը, օրինակ` «վրդովել», «նեղացնել», «բարկացնել», «չարացնել», «ջղայնացնել», «զայրացնել», «կատաղեցնել»: Ինչու՞ հենց «գրգռել»:

Ասածս այն է, որ «գրգռել» բառի հիմնական բացատրություններից մեկը սեռական ցանկություն՝ կիրք, հարուցելն է:

Այդ դեպքում, անհասկանալի է, թե որտեղի՞ց է Փաշինյան Նիկոլին հայտնի դարձել «ինչ-որ մարդկանց» սեռական ցանկությունների մասին: Չէ՞ որ սեռական ցանկությունը` շատ նեղ անհատական ցանկություն է և, սովորաբար, հրապարակման ենթակա չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ