Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարադոքս

Պարադոքս
25.03.2025 | 21:35

Ո՞վ է երկրին տեր կանգնելու, կորցրածը ետ բերելու: Նա՝ ով սգավոր է, թևաթափ, հուսահատ, հոռետես ու գլխիկո՞ր, թե նա, ով ապրել է ուզում, ով ապրել գիտի, լավատես է, պատրաստ երկրին տեր կանգնելու: Ծայրահեղություն, այսօր ժպտացող հայը թուրք է, ո՞վ է թուրքը, նա, ով ի հեճուկս թուրքի ուզում է ապրե՞լ: Հայի ո՞ր տեսակն է թուրքին ցանկալի, կոտրված հա՞յը, թե՞ կռվող հայը:

Խորհելու բան է:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ