Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նաիրի Ինշուրանսը» գումար է ստանում բանտարկյալներից

«Նաիրի Ինշուրանսը» գումար է ստանում բանտարկյալներից
16.04.2025 | 20:43

Շուրջ 5 տարի առաջ, Հայաստանի գյուղերից մեկում մահվան ելքով ավտովթար է եղել: Քրեական գործ, դատարան, օրինական ուժի մեջ մտած վճիռ: Մեղավորն առ այսօր պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում` բանտարկյալ է: «Նաիրի Ինշուրանսը» դրա մասին լավ գիտի, սակայն ... 5 տարի անց ապահովագրական ընկերությունը որոշել է հետադարձ պահանջ ներկայացնել բանտարկյալին: Անհայտ է, թե ինչպես վերջինս, գտնվելով բանտում, պետք է վճարի «Նաիրի Ինշուրանսին»: Գիտակցելով դա, սկզբից ապահովագրական ընկերությունն «անհանգստացնում է» բանտարկյալի ազգականներին: Դե խեղճ, գյուղացի մարդիկ են, միգուցե` բանտարկյալի «պարտքի» համար պատասխանատվություն ստանձնեն: Զուգահեռ համագյուղացիներին են «իրար խառնում»: Դե, բարոյական ճնշում են գործադրում` «ամոթ է», «մի գյուղից ենք», «եթե չվճարեք, ապա ավտոմեքենայի սեփականատերը կվճարի» և այսպես շարունակ: Փոքր գյուղ է, բոլորը միմյանց ճանաչում են: Հենց դրանից է փորձում օգտվել «Նաիրի Ինշուրանսը»: Վերջինին միայն գումարն է անհրաժեշտ և միևնույն է, թե ով կտա այդ գումարը` բանտարկյա՞լը, ազգակա՞նը, հարևա՞նը, թե՞ կողքի գյուղի բնակիչը: Իսկ «վաղեմություն», «իրավական հասցեատեր», «քրեական գործի նյութեր», «բանտարկյալի կարգավիճակ», «իրավական ընթացակարգեր» և այլ հասկացությունների վերաբերյալ ապահովագրական ընկերությունուն ոնց-որ թե չեն լսել: Այսպես շարունակվելու դեպքում, մեծ է հավանականությունը, որ «Նաիրի Ինշուրանսն» «օրենքով գող» կարգվի: Եվ, դա տրամաբանական կլինի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4903

Մեկնաբանություններ