Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տիգրան Մանսուրյանին էլ կարելի է հարցեր տալ

Տիգրան Մանսուրյանին էլ կարելի է հարցեր տալ
29.04.2025 | 14:31

Ես նայել եմ հարցազրույցը, չգիտեմ դա բոլորն էր թե հատված, ըստ իս, ոչինչ վիրավորական չկա այդ հարցազրույցում։

Ես սա չեմ ասում որպես լրագրող։

Տիգրան Մանսուրյանն ինքն է ընտրել իր ուղին, դառնալով հանրային ու հանրաճանաչ մարդ։ Այս կերպ նա ընդունել է, որ իր կյանքը մշտապես լինելու է հանրության հետաքրքրությունների շրջանակում և ինքն էլ ուշադրության կենտրոնում՝ ինչ է սիրում, ինչ է հագնում, ինչ է մտածում և այլն։ Լրագրողներն էլ իրավունք ունեն հետաքրքվելու նրա կյանքով, ոչ միայն ստեղծագործական, այլ նաև անձնական կյանքով, քաղաքացիական հայացքներով, այն հանրությանը ներկայացնելու համար։

Լրագրողները գուցե մի քիչ էմոցիոնալ բայց առանց վիրավորանքի հարցրին, Մանսուրյանն էլ փորձեց իրեն հատուկ ոչինչ չասող ձևով պատասխանել։

Երկուստեք ոչ հայհոյանք կար, ոչ վիրավորանք, նորից եմ կրկնում, եթե տեսածս ամբողջն է։

Մաեստրոն սրբազան կուռք չէ, մեր ժամանակակիցն է, ապրում է մեր կողքին, քայլում է նույն փողոցներով, մտնում նույն խանութներ և այլն, այո՛, լինելով հանրաճանաչ ու սիրելի արվեստագետ։

Լրագրողներն էլ միայն նրա համար չեն, որ միայն սրա նրա քիմքին հաճելի ու շոյող հարցեր տան։

Տիգրան Մանսուրյանին էլ կարելի է հարցեր տալ։ Բայց այստեղ խնդիրն այլ տեղում եմ տեսնում, չգիտես ինչու նման խնդիրների պարբերաբար առնչվում է միայն Մանսուրյանը, ոնց որ թե էլի մեծեր ունենք, որոնք նույնպես աչքի չեն ընկնում, իրենց կարծիքները աջ ու ձախ շռայլելով, որոնք նույնպես իշխանությունների սիրելին են, ինչ-որ բաներ են ստանում և այլն։

ՈՒրեմն ինչու՞։

Հրաչյա ՊԱՊԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ

class='share_table'>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո