Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.05.2025 | 00:01
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր,
որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին,
իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց,
ովքեր հավատում են Քեզ:
Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ:
Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք,
և գալիք բարիքներին հասնենք բոլոր սրբերի հետ`
մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ,
Որին վայել է փառք,
իշխանւթյուն և պատիվ
այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից:
Ամէն:
Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ