Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Այցելեք եկեղեցի՝ քաղաքական այսօրեական աղբին դիմակայելու և հաղթելու համար

Այցելեք եկեղեցի՝ քաղաքական այսօրեական աղբին դիմակայելու և հաղթելու համար
21.06.2025 | 20:47

Եթե նախկինում ես գնում էի եկեղեցի ոչ շատ հաճախ և առավելապես եկեղեցական տոներին, ապա այժմ վստահաբար որոշել եմ շաբաթ կամ կիրակիները հաճախ սկսել ընտանիքիս հետ նախ եկեղեցի այցելությամբ և հոգևոր հաղորդակցմամբ: Սա որքան հոգևոր արժևորման, նույնքան էլ քաղաքացիական դիրքորոշման որոշակի արտահայտչաձև է՝ ի պաշտպանություն ՀԱԷ-ի: Որքան մենք, նույնքան էլ Հայ Առաքելական Եկեղեցին ունի մեր թե՛ հոգևոր, թե՛ քաղաքացիական, և թե՛ պահպանողական ամրության կարիքը: Այցելեք եկեղեցի քիչ թե շատ մաքրվելու, ձեր ինքնությունը ինքնուրույն, անվտանգ պահելու, հայկականության բաձառիկ հենասյունը խորությամբ զգալու և քաղաքական այսօրեական աղբին դիմակայելու ուժ ձեռք բերելու և հաղթելու համար: Այսպես կուժեղացնեք ձեզ և ձեր եկեղեցուն նաև ներսից և ոչ միայն կողքից: Կիմաստավորվի նաև ձեր աշխարհիկը:

Բարի շաբաթ-կիրակի:

P.S. Էս էլ ձեր արածի ու արվելիքի ընթացիկ պատասխանը՝ Մեր Ձևերով: Էս Ազգի իրական համը դեռ չեք զգացել: Դանդաղ, բայց հաստատուն համ ունի: Կզգաք դեռ: Ասպատակող ու վախ տարածող ոչ առաջին քոչվորն եք, ոչ էլ վերջինը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ