Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Եվ համբուրելով այտը Զոհրապի, համբույրով տվեց մահվան ահազանգ»

«Եվ համբուրելով այտը Զոհրապի, համբույրով տվեց մահվան ահազանգ»
22.06.2025 | 19:34

Երեկվանից գլխիցս դուրս չեն գալիս Կապուտիկյանի այս տողերը։ Գիտեք, իրական է, ու համբուրողը Զոհրապի մտերիմ Թալեաթ փաշան էր։

Այդ ընկերական հրաժեշտի համբույրից երկու օր առաջ արդեն Թալեաթը ստորագրել էր Գրիգոր Զոհրապին և մյուս հայ պատգամավորին` Վարդգես Սերենգյուլյանին ձերբակալելու հրամանը: Հենց այդ գիշեր թուրքերը Զոհրապի տուն ներխուժեցին, տարան…, սպանեցին։

ՈՒ դու գնացել, սատանի մայլում քյանդրբազությու՞ն ես անում, թե բա հայերը երթևեկության կանոնները չիմացող մարդու են նման։

Տո դու՛ չգիտես էդ կանոնները, էսքան ապրեցիր քաղաք տեղ, չկարողացար սովորել։

Իսկ ով գիտի էդ կանոնները, ու նաև հասկանում է, որ թուրքի խոսքին, երդումին ու համբույրին չի կարելի հավատալ, բանտերն ես գցում։

Ազգատյա՛ց։

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ