ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Արժեքների սիստեմատիկ կորուստն է հասցրել մեզ այս օրվան

Արժեքների սիստեմատիկ կորուստն է հասցրել մեզ այս օրվան
01.11.2024 | 16:30

Կան բաներ, որոնք գիտության և անաչառ անալիզի տեսանկյունից ակնհայտ են, բայց և հոգեբարոյական տեսանկյունից շատ դժվար ընդունելի։

Խոսքը նրա մասին է, որ ցանկացած, նույնիսկ ամենածանր ստորացման վիճակում մարդկանց բացարձակ մեծամասնությունը ընտրում է ապրելու տարբերակը, ինչպիսի անկումներով ու նվաստացումներով էլ այն ուղեկցվի։

Այսինքն, «լավ է մեռնել կանգնած, քան թե ապրել ծնկաչոք» փիլիսոփայությունը շատ տարբեր նկատառումներով իրեն կյանքում չի արդարացնում, մի բան, որը փաստ է։

Նման բանի պնդումը հասարակության մեջ ու ժողովրդի մակարդակով որևէ առնչություն չունի իրական կյանքի հետ, բայց անձ մակարդակով նման անձնազոհությունը լիովին հավանական է համոզմունքների տեր կամային ու վճռական մարդկանց մոտ։

Ռեալպոլիտիկի մեջ նման սկզբունքներով առաջնորդվող քաղաքական գործիչը սուտ քարոզչությունից այն կողմ անցնել չի կարող։

Բանն այն է, որ թույլ երկրների քաղաքական պայքարում որևէ իրական հզորություն չունեցող վայ-գործիչների համար արևի տակ գոնե ինչ-որ տեղ գրավելու և հնարավորիս ազդեցիկ լինելու միակ զենքը մնում է հայրենասեր-հայրենասեր խաղալը, որը չհասկացող մասսայի մոտ էլի ինչ-որ չափի հաջողության գրավական է։

Հայրենասիրությունը սուտ ու անճարակ քարոզչությունը չէ, այլ, առաջին հերթին, իրավիճակը սիստեմային մակարդակով հասկանալը և հնարավոր բոլոր միջոցներով հասկացածը կյանքի կոչելը՝ այդ թվում իրատեսական լինելով նաև ապրելու այնքան էլ ոչ ցանկալի լինելու հանգամանքի հետ հաշտվելու հարցում։

Իսկ ապրելու ցանկալի տարբերակի համար պայքարը այն ժամանակ չի սկսվում, երբ արդեն բանը բանից անցել է, այլ շատ ավելի շուտ՝ դրա մասին մտածելով և գործնական քայլերի դիմելով ամեն օր։

Իսկ մեր դեպքում պրոցեսը հակառակ ընթացքն է ունեցել անկախության ամբողջ ընթացքում, որն ուղեկցվել է արժեքների սիստեմատիկ կորստով, անկախ նրանից, որ երբեմն եղել են նյութական տեսակի դրական տեղաշարժեր։

Պետք է հասկանալ, որ արժեքների սիստեմատիկ կորուստն է մեզ բերել այս օրվան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3741

Մեկնաբանություններ