ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Մարդն անցնում-գնում է, բայց օդի մեջ դեռ երկար մնում է նրա հոտը

Մարդն անցնում-գնում է, բայց օդի մեջ դեռ երկար մնում է նրա հոտը
22.12.2024 | 08:12

Իսկ ես սովորել եմ ցրտին դրսում քնել, սովորել եմ սոված քնել. կուչ եմ գալիս, գրկում եմ հետևի թաթերս, դունչս դնում եմ դրանց վրա ու աչքերս փակում։ Եթե մի քիչ անշարժ մնամ, տաքանում եմ, շատ չէ, բայց արդեն կարելի ա քնել։ Բայց երբ գիշերը շատ ցուրտ ա լինում, ու ես շատ սոված եմ լինում, ինչ էլ անեմ, չեմ տաքանում։ Մի տեսակ, սկսում եմ թմրել։ Թմրած ոտքերով էնքան եմ թափառում, մինչև մի բաց դուռ եմ գտնում, մտնում եմ ներս, ու ցուրտը մի քիչ պակասում ա, էլի կծկվում եմ ու քնում, եթե մարդիկ կամ ուրիշ շները չեն քշում։

Երբեմն երազներ եմ տեսնում՝ սևուսպիտակ։ Մի երազ ինձ շատ ա դուր գալիս. ես կողքի վրա պառկած եմ փափուկ մի տեղ՝ աչքերս փակ, ու մի տղա ինձ շոյում ա։ Շոյում ա ու մեղմ, շատ մեղմ ձայնով ինչ-որ բաներ ասում, որ ես չեմ հասկանում, բայց դրանցի՞ց, թե՞ քաղցր ձայնից, կարծես, երկնքում ճախրեմ։ Ու երազում ես կուշտ եմ լինում, էնքան կուշտ, որ ուտել չեմ ուզում։ Ու չեմ մրսում։ Իսկ տղայից էնքան անուշ հոտ ա գալիս, որ գլուխս պտտվում ա։ Ես շատ եմ սպասում էդ երազին, միշտ սպասում եմ։ Ես ուզում եմ լիզել էդ երազը, ուզում եմ մեռնել էդ տղայի համար։

Իսկ մարդիկ տարբեր են լինում։ Անցնում-դառնում են, ինձ նկատում են կամ չեն նկատում։ Պատահում ա՝ մեկը կռանում գլուխս շոյում ա, մի ուրիշը երշիկի կամ հացի կտոր ա տալիս։ Երեխաների մեջ դաժանները կան, լինում ա՝ քարով են խփում, լինում ա՝ փայտով, ու էդ ժամանակ գիշերը դժվար ա լինում քնել, ինչքան էլ տաքանամ, ցավը չի թողնում։ Բայց բարի երեխաներ էլ կան, որ խոսում են հետս, երբեմն՝ շոյում, ուտելու բան տալիս։

Մարդկանցից տարբեր հոտեր են գալիս։ Երբ կողքովս ինչ-որ մեկն անցնում ա, ես դեռ հեռվից զգում եմ նրա հոտը։ Չարության հոտը դառը, տհաճ հոտ ա։ Դրանից անգամ սոված ստամոքսդ սկսում ա ցնցվել։ Մարդն անցնում-գնում ա, բայց դեռ երկար օդի մեջ մնում ա նրա մտքերի գարշահոտը։ Վախի հոտը թթվաշ հոտ ա, որ մի տեսակ՝ խուտուտ ա տալիս կոկորդդ, ուզում ես հաչալ։ Իսկ բարության հոտը կախարդական հոտ ա։ Դրանից, կարծես, արբում ես, գլուխդ կորցնում։ Մարդը կողքովդ անցնում ա, կարող ա քեզ չնկատի էլ, իսկ դու ուզում ես վեր կենալ ու հետևից գնալ՝ կուշտ, սոված, նշանակություն չունի, մենակ թե անընդհատ նրա հոտն առնես։ Հա, մարդիկ տարբեր են լինում, շատ տարբեր։

Իսկ ես սպասում եմ իր երազի տղային։ Եթե ես ծնվել եմ, ապրում եմ, նշանակում ա, նա պիտի գա, չէ՞, թե չէ ինչի՞ համար եմ ես ծնվել:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6574

Մեկնաբանություններ